Անապայի լճերից մեկում երեք հայ է խեղդվել, հայտնել է The voice mag պարբերականը։ Նշվում է, որ մահացածների թվում են եղբայրներ 36-ամյա Կարենը, 31-ամյա Վիգենը և նրանց 20-ամյա զարմիկը՝ Կարենը։
«Նրանք որոշել են հիդրոցիկլ վարել, բայց ընկել են՝ հայտնվելով ջրի մեջ։ Պարզվել է, որ երեքն էլ խեղդվել են, քանի որ նրանցից կրտսերը չի կարողացել լողալ և իրեն փրկել փորձող երկու հարազատներին ցած է քաշել։ Բոլորի մարմինները գտել են հուլիսի 28-ի գիշերը։ 20-ամյա մահացածը Վրաստանի քաղաքացի էր»,- ասված է հրապարկման մեջ։
Պարբերականի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հարազատների աչքի առաջ․ այդ պահին տղամարդկանց կանայք և երեխաները հանգստանալիս են եղել լճի ափին: