Հունիսի 19-ին արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում․ Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների, մի քանի օր է խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը վերածվել է «փոքրիկ Վենետիկի», հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ջուրը 30, որոշ հատվածներում 40-50 սմ բարձրությամբ հոսում է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարել խնդիրը լուծելու համար: Բնակիչները հայտնել են, որ փողոցը ողողված է խմելու ջրով:
«Բնակիչների զանգերին արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի»,- գրում է աղբյուրը:
Մայիսի 31-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում խցանված դիտահորերից կոյուղաջրերն արտահոսել են՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ։
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել․ ԶԼՄ
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողն ինքնասպանություն է գործել, հայտնում է 24News-ը։ Նշվում է, որ մահացածը 18...