Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), գլխիվայր շրջվել և հայտնվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ ժամը 06:18-ին։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով տուժել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և...