«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում, ուղևոր է մահացել, հայտնում է shamshyan.com-ը։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա կենսաբանական մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Երևանում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել
Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ հրդեհի մասին...