Եղեգնաձորի տներից մեկում հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել 3-ամյա երեխա, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Հրդեհի վերաբերյալ ահազանգն ստացվել է մարտի 9-ին՝ ժամը 10:08-ին։ Հայտնել են, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Խ.-ն (ծնված 2021 թ․) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ըստ գերատեսչության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ։
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ
Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ...