Երևանում տրոլեյբուսի հրդեհից տուժածներ չկան, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, հարակից հագուստի խանութի պատի գիպսակարդոնից մոտ 4 քմ հատված և ջերմահարվել խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։
Հունվարի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվել է տրոլեյբուս։ Այրվել է 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը (վարորդ՝ Վ․ Ա․)։