Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 38-ամյա Ռ. Մ.-ն է, ով տան բակում պարանով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով, մահացածը Գյումրիում վայելում էր հարգանք, բնութագրվում է դրական և հարազատներն ու նրան ճանաչողները զարմացած են, թե ի՞նչն է դրդել, որ նա դիմել է այդ ծայրահեղ քայլին: Նա Գյումրիում հայտնի էր, որպես ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող անձ։