Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում,հաղորդում է Shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։
Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվում է ավտոմատ։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Ի
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք կրակոցի ձայներ։ Չգիտենինք՝ ինչ անեինք։ Դուրս գալ չհամարձակվեցին։ Բայց զանգեցինք 1-02, ու լավ էր՝ 1-2 րոպեի ընթացքում ոստիկաններն էկան, ու մի մասը մնացին էստեղ, մի մասն էլ սկսեցին հետապնդել կրակողին։ Ճիշտն ասած, վախենում էինք, որ կարող ա էդ կրակողը իրեն հետապնդող ոստիկանների ուղությամբ էլ կրակի։ Բայց հետո իմացանք, որ մեր փողոցից մինչև ոստիկանության շենքի մոտ անկանոն կրակոցներ արձակելով գնացել ա, որտեղ էլ կարողացել են ոստիկանները նրան վնասազերծել։ Իմացանք նաև, որ զենքն էլ են գտել, ով ինչ-որ ջահել ա էղել»։