Հունաստանում, որտեղ պատվաստման բավական լավ ցուցանիշ ունեն, և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորն անխտիր փակ տարածքներում դիմակ են կրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Առանց ստիպելու՝ մարդիկ, հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ, հանգիստ կրում են դիմակ:
Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք, առանց պարտադրանքի էլ, դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում:
Չէ՞ որ, մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելը ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար»,- գրել է Ավանեսյանը: