Ադրբեջանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 513 նոր դեպք, 440 մարդ ապաքինվել է, 8-ը՝ մահացել։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։
Ադրբեջանում վարակակիրների ընդհանուր թիվը 20 837 է, որից 12 182-ն առողջացել են, 258-ը՝ մահացել, իսկ 8 397-ը գտնվում են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:
Ընդհանուր առմամբ՝ անցկացվել է 522 773 թեստ, որից 6 240 –ը՝ վերջին մեկ օրում։