Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Գեղարքունիքի մարզպետարանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին:
Առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկական միջոցներով և անհրաժեշտ պայմաններով:
https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/623933195147479