Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածից 69-ամյա տղամարդը մահացել է, Armenia Today-ին հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ Երևան տեղափոխված մյուս երկու տուժածի վիճակը միջին ծանրության է, նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ։
«Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 4 քաղաքացիների վիճակը բավարար է»,- հավելել է Ծատրյանը։
Մայիսի 11-ին Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն էր տեղի ունեցել՝ փլուզումով, ինչի հետևանքով զոհվել էր 5 մարդ, վիրավորվել՝ 11-ը։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ը մայիսի 12-ին դուրս էին գրվել։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։