23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անչափահասի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տուժած մյուս քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել։
Երևանում՝ «Եռաբլուրի» մոտ, մայիսի 16-ին՝ ժամը 15։40-ին, թիվ 23 ավտոբուսը բախվել էր ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել էր 8 անձ։
Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել: