Հայաստանում ապրիլի 27-ից ուժի մեջ են մտել կաթնամթերքի վաճառքի նոր կանոնները, հայտնել Է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարությունից քաղաքացիներին հորդորել են ուշադրություն դարձնել խանութներում առկա դարակաշարերին և դրանց գույներին։
«Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի։ Նարնջագույն դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»,- հստակեցրել են նախարարությունից։
Ընդգծել են, որ դարակաշարերի վրա «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով նշումները պարտադիր կլինեն։
Նախագծին կառավարությունը հավանություն էր տվել 2024-ի հուլիսին։ Ազգային ժողովը նախագիծն ընդունել էր մարտի 5-ին։