Արագածոտնի մարզում 5 անձ, այդ թվում՝ 2 անչափահաս, գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 10։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:
Ըստ կայքի՝ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով: