Փետրվարին «Ուիգմոր» կլինիկայում պլաստիկ վիրահատության հետևանքով մահ է գրանցվել, հավաստի աղբյուրների վրա հղումով՝ ասել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Հիվանդի վիճակը կտրուկ վատացել է հետվիրահատական երկրորդ օրը։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի ինքնազգացողությունն ավելի է վատացել և գնահատվել է ծայրահեղ ծանր։ Այնուհետև նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, արձանագրվել է Մ.Մ.-ի մահը»,- գրել է նա։
Պողոսյանը հայտնել է, որ Մ.Մ.-ն փետրվարի 18-ին հոսպիտալացվել է «Ուիգմոր»՝ ակնկալիքով, որ պլաստիկ վիրահատությունից հետո դուրս կգրվի ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում»։ Իրավապաշտպանը հավելել է, որ նա չի տառապել խրոնիկ հիվանդություններով, առողջական խնդիրներ կամ գանգատներ չի ունեցել։
«Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն»,- գրել է նա։
Այսպիսով, գրել է իրավապաշտպանը, Հայաստանի առողջապահական համակարգում կինը կրկին դիմում է բժշկական կենտրոն՝ գեղեցիկ և ֆիզիկապես կատարյալ լինելու համար և տուն չի վերադառնում։ Արձանագրվում է մահ, հայտարարել է Պողոսյանը։
Իրավապաշտպանն Առողջապահության նախարարությունից և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից պահանջում է այս հարցի շուրջ համալիր ուսումնասիրություն կատարել և հրապարակային բացատրել արդյունքները։ Իրավապաշտպան ՀԿ-ն հետևողականորեն արձանագրելու է այս գործի հետ կապված բոլոր իրադարձությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործելու և բարձրաձայնելու է, նշել է նա։
2024 թվականի հոկտեմբերին պլաստիկ վիրահատությունից հետո սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով մահացել էր Artcosmed կոսմետիկ վիրաբուժության կլինիկայի հիվանդը։
Դիտեք նաև՝ Պլաստիկ վիրաբույժը գնահատում է էսթետիկ վիրաբուժության իրավիճակը Հայաստանում՝ Armenia Today-ին տված հարցազրույցում։
Լոռիում հիվանդանոց տեղափոխված երեխայի առնչությամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել
Քննչական կոմիտեն Լոռու մարզում հայտնաբերված 2.5 տարեկան երեխայի դեպքի առնչութամբ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ...