«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկեցին իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Առաջին սեմինարի բանախոսն էր Տուսկանիայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձավ թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին»,- գրել է Խաչատրյանը։
https://www.facebook.com/tsovinar.khachatryan.1/posts/4372083142831680