Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը գլխավորում է արդեն 8-րդ տարին: Իշխանությունները պնդում են, թե կառավարությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում։
MPG/Gallup International Association-ի հունիսի հարցման համաձայն՝ քաղաքացիների 49,1%-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը: Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հունիսին արված հարցման՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49%-ը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, 36% -ն էլ կարծում է, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Նույն հետազոտության արդյունքներով՝ Փաշինյանի վարկանիշը կազմում է 13% այն դեպքում, երբ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16%-ը։
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներին խնդրել է 1-10 բալանոց սանդղակով գնահատել կառավարության աշխատանքը:
Հարցման մասնակիցների մեծ մասը հայտարարել է, որ դժգոհ է կառավարության աշխատանքից:
«Զրո։ Սարսափելի իշխանություն է, սրիկա, տականք, դավաճան»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցման որոշ մասնակիցներ նշել են, որ վարչապետը փորձում է կարգավորել երկիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։