• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2025 08:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Նա հացադուլի միջոցով խոսում է մեզ հետ․ Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Էքսկլյուզիվ, Հայաստան, Քաղաքականություն,
06 Մարտ 2025 21:00
ShareShareShare
telegram

ՀՀ իշխանությունները հրաժարվում են օգտագործել այն գործիքակազմերը, որոնք կարող են օգնել Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում, Armenia Today-ին հայտնել է հացադուլի մեջ գտնվող, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Այս մարդիկ հրաժարվում են գործիքակազմերից, որոնցով կարող են հետ ստանալ գերիներին։ ԵԱՀԿ Մինսկի խումբ եք լուծարում, իսկ դրա դիմաց ի՞նչ եք ստացել»,- հարցրել է Թանդիլյանը։

Որպես անհրաժեշտ միջոցներ՝ նա նշել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի կողմից հրապարակված քայլերի ցանկը։ Նրա խոսքով՝ Հայաստանում բավարար գործողություններ չեն ձեռնարկվել հայ գերիներին վերադարձնելու համար։ Թանդիլյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է լիներ բոլորի օրակարգում։ Նա շեշտել է, որ հայկական պետությունը պետք է առաջնորդի գերիների վերադարձի հարցը։

Թանդիլյանը հույս է հայտնել, որ Բաքվի բանտում գտնվող Վարդանյանը տեղեկատվական շրջափակման մեջ չէ և կիմանա իր քայլի մասին։ Թանդիլյանի խոսքով՝ չի կարող պնդել, որ այս տեղեկությունը հասել է Վարդանյանին։

«Բայց Վարդանյանն ինչ-որ միջոցով, ինչ-որ մի պահի կիմանա։ Հուսով ենք, որ ինֆորմացիոն բլոկադայի չի ենթարկվի, ինչպես նախորդ հացադուլի ժամանակ էր»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Թանդիլյանը վստահ չէ, որ իր հացադուլի մասին տեղեկությունը կազդի Վարդանյանի որոշումների վրա, քանի որ վերջինս հացադուլ անելու պատճառներ ունի։ Նրա խոսքով՝ Արցախի նախկին պետնախարարն այսպիսով պայքարում է այն խնդիրները բարձրացնելու համար, որոնց բախվում են Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիները։

«Նա պայքարում է նաև այդ միջոցով։ Բայց այդ միջոցը ճիչ է, որպեսզի բարձրաձայնվեն այն խնդիրները, ինչին առնչվում են ոչ միայն ինքը, այլև մեր մյուս բոլոր գերիները։ Նա այդ միջոցով խոսում է մեզ հետ»,- ընդգծել է Թանդիլյանը։

Պատասխանելով հացադուլի հնարավոր տևողության մասին հարցին՝ նա պարզաբանել է, որ ակցիան դադարեցնելու վերջնաժամկետը Վարդանյանի հացադուլը դադարեցնելու ժամկետն է։

«Վարդանյանը շատ ավելի վաղուց է սկսել հացադուլը, ինչը նշանակում է՝ իր համար արդեն անդառնալիության կետին հասել է, և ամեն մեկ օրը նրա համար կարող է մահացու լինել։ Այս հացադուլն իմ մասին չէ։ Այս հացադուլն այն մասին է, որ բոլորս Ռուբենի կարիքն ունենք»,- ընդգծել է Թանդիլյանը։

Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը՝ Թանդիլյանը նշել է, որ 2023 թվականից սկսած՝ իր «անձնական և մարդկային օրակարգը գերիների վերադարձն է»։

«Ո՛չ տրանսպորտը, ո՛չ հայտարարագիրը, ո՛չ մի ուրիշ բան ինձ չեն հետաքրքրում։ Ես ամաչում եմ, որ այնտեղ հայորդիները դատվում են»,- հավելել է նա։

Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում պահվող Վարդանյանի և մյուս հայ գերիների: Մարտի 5-ին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Թանդիլյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ նա վերադարձել էր Ազատության հրապարակ։ Թանդիլյանին միացել էին Վարդան Ավագյանը, Արտավազդ Արարատյանը և Արտակ Չիբուխչյանը։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ԱդրբեջանՀայաստանհացադուլՄանե ԹանդիլյանՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29

Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին, հայտնել է ընկերությունների...

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

30 Հունիս 2025 20:44

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական միության արտաքին...

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28

ԱԱԾ-ն պետք է աշխատի ՀՀ-ում ազդեցության գործակալների ինստիտուտի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության նոր տնօրեն Անդրանիկ...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15
Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP 250 մրցաշարի եզրափակիչ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ը

30 Հունիս 2025 22:57
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

30 Հունիս 2025 21:36
Հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը․ ՔԿ

ՔԿ-ն ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին կեղծ տեղեկանք տալու մեջ

30 Հունիս 2025 21:20
ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

30 Հունիս 2025 20:44
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

30 Հունիս 2025 20:03
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

30 Հունիս 2025 19:52
«Ամեն ինչ արվում է». ՀԷՑ-ն զգուշացրել է Երևանի բնակիչներին ՀԷԿ-ում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին

Առանց թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով հրդեհ է բռնկվել․ ՀԷՑ

30 Հունիս 2025 19:18
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28
2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

30 Հունիս 2025 18:15
Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

30 Հունիս 2025 18:11
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների

30 Հունիս 2025 16:29
«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

30 Հունիս 2025 16:08
Բագրատ և Միքայել սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն. Զոհրաբյան

Բագրատ և Միքայել սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն. Զոհրաբյան

30 Հունիս 2025 15:29
«Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (ուղիղ)

«Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (ուղիղ)

30 Հունիս 2025 15:22
Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը․ ԶԼՄ

Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ամուսնացած հոգևորականներին անվանել է «իր եղբայրներ»

30 Հունիս 2025 15:00
Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Արարատում՝ 2-4 բալ ուժգնությամբ

30 Հունիս 2025 14:57
Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն է հայտնել ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

30 Հունիս 2025 14:55
Բաքվի Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություններ են ընթանում

Բաքվի Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություններ են ընթանում

30 Հունիս 2025 14:32
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին Բաքուն նոր նախապայմաններ առաջ քաշեց. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին Բաքուն նոր նախապայմաններ առաջ քաշեց. Միրզոյան

30 Հունիս 2025 14:30
ԵՄ-ն ոգևորված է ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորման գործընթացով․ Կալլաս

ԵՄ-ն ոգևորված է ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորման գործընթացով․ Կալլաս

30 Հունիս 2025 14:26
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին կոչ է արել ՀՀ ներքին գործերին չխառնվել

Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին կոչ է արել ՀՀ ներքին գործերին չխառնվել

30 Հունիս 2025 14:15
Ես պնդելու եմ, որ այսուհետ տարանջատվեն հոսանքազրկումները. ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար

Ես պնդելու եմ, որ այսուհետ տարանջատվեն հոսանքազրկումները. ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար

30 Հունիս 2025 14:05
Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

30 Հունիս 2025 14:04
Կարապետյանի կալանքից հետո ոչինչ չեմ բացառում․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի շենքի վրա հնարավոր հարձակման մասին

Կարապետյանի կալանքից հետո ոչինչ չեմ բացառում․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի շենքի վրա հնարավոր հարձակման մասին

30 Հունիս 2025 13:58
ՀԱՊԿ երկրները դեռևս Հայաստանը համարում են կազմակերպության լիիրավ անդամ․ Լավրով

ՀԱՊԿ երկրները դեռևս Հայաստանը համարում են կազմակերպության լիիրավ անդամ․ Լավրով

30 Հունիս 2025 13:55
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԿարդալDetails
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին
Աշխարհում

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման մասին, հայտնում է Սպիտակ տունը։ Հրամանագրում նշվում է, որ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ