• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 23:51
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանը հերթով ընդունում է Ադրբեջանի ներկայացրած այս կամ այն վերջնագիրը. Մամիջանյան

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Քաղաքականություն,
17 Հունվար 2024 14:30
ShareShareShare
telegram

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, Հայաստանի իշխանությունների արձագանքին, խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությանը, հայ գերիների հարցում Հայաստանի իշխանության անելիքներին և փողոցային պայքարի հնարավոր վերսկսմանը:

– Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք այս անգամ կարծես ավելի կոնկրետ էին:

– Եկեք ևս մեկ անգամ վերահաստատենք, որ Փաշինյանի՝ «ամեն ինչ տանք, ամեն ինչին համաձայնենք, որ հանկարծ Ադրբեջանը չջղայնանա» մոտեցումը հերթական անգամ տոտալ ֆիասկոյի ենթարկվեց: Ինքը չի հասկանում կամ հասկանում է, բայց չի ուզում ընդունել, որ իր խաղաղության օրակարգ կոչեցյալը ոչ մի կապ չունի խաղաղության հետ, որի ընթացքում հարյուրավոր զոհեր են եղել, որ իր ամեն ինչի համաձայնելու և րոպե առաջ կապիտուլացվելու պատրաստակամությունը ոչ մի արդյունք չի ունենում: 

Ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցում է վերջնագրային տրամաբանությամբ: Այսինքն` հերթով ընդունում է Ադրբեջանի ներկայացրած այս կամ այն վերջնագիրը՝ որոշները մի քիչ կմկմալով, որոշները մի քիչ ժամանակ ձգելով, բայց վերջնարդյունքում` բոլորն ընդունվում են:

Ես կուզեի, որ ոչ միայն հարցազրույցում ասածները մեկնաբանել, այլ նաև դրա արձագանքները Հայաստանում: Փաշինյանն ակնհայտ քարոզչական իբր պատասխան տվեց Գավառում, որը խայտառակություն էր: Հաշվի առնելով, թե Ալիևի հարցազրույցի մեջ ինչ հռետորաբանություն կար, Փաշինյանի պատասխանը խայտառակություն էր: Դա նույնիսկ պարտվածի պատասխան չէր, դա անճարի պատասխան էր: 

Պատկերն ամբողջացրեց ԱԺ նախագահի աթոռն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ով երեկ իր ճեպազրույցում փաստացի արդարացնում էր, թե ինչու էր Ալիևն այդպիսի հռետորաբանությամբ խոսում:

– Իշխանական պատգամավորներից մեկն ասում էր, որ չեն կարող խաղաղության օրակարգից փոխել և վերադառնալ պատերազմի օրակարգին, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդունեն բոլոր այն պայմանները, որոնք առաջադրում են, դրա համար էլ մոտ չորս տարի է` բանակցում են: Ի՞նչ ունենք այդ բանակցությունների արդյունքում: 

– Չունեցանք Արցախ, ընթացքում կորցրեցինք ինքնորոշման իրավունքի մասին խոսելը, ունեցանք 120 հազար բռնի տեղահանված և ունեցանք զրոյացված հայկական օրակարգ:

Ի դեպ, իրենք՝ ՔՊ-ի երեսխոփաններն սկսել են իրենք իրենց հակասել: Հիշեցնեմ, որ ժամանակին իրենք փորձում էին կասկածի տակ դնել նախագահ Սարգսյանի ասածը, որ մենք չենք բանակցում Ադրբեջանի հետ, այլ բանակցում ենք միջնորդ երկրների՝ համանախագահ երկրների հետ: Այդ ժամանակ ինչ-որ հանճարեղ մտքեր էին իրենց կարծիքով արտահայտում, բայց հիմա նույն կարգավիճակում են, ու Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասաց, որ դե չէ, պետք է բանակցել միջնորդի հետ և այլն: Հայկական կողմի` վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեման է, որ առանց միջնորդ ու առանց երաշխավոր բանակցությունն անիմաստ է, բայց հիմա դա էլ է հօդս ցնդում:

Երեկ ՔՊ-ականներից չեմ հիշում որ մեկը խանդավառությամբ ասում էր, որ կարելի է առանց միջնորդ ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ: Լուրջ եք ասո՞ւմ, Փաշինյանը բանակցելո՞ւ է Ալիևի հետ, այն նույն Ալիևի, որն իրեն ինչ ասես անվանել է, ու չեմ ուզում ես կրկնել դա: Կամ ո՞վ է լինելու այդ պայմանավորվածությունների երաշխավորը:

Գևորգ Պապոյանի՝ (մեջբերում՝ Մենք հիմա ասում ենք՝ 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ, բայց քարտեզը պետք է ունենա իրավական հիմք, հաստատված լինի Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների կամ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի կողմից: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի: Սա մեր հստակ դիրքորոշումն է) քարտեզների մասին խոսքն էլ կրկին հակասում է իրենց, որովհետև մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր, որ էականը ոչ թե քարտեզներն են, այլ քարտեզների տակ եղած իրավական հիմքերը: Այսինքն, որ սկսում ես տարիներ շարունակ խրոնիկ սուտ ասել, շատ արագ սկսում ես ինքդ քեզ հակասել, շատ արագ մոռանում ես, թե ինչ սուտ ասացիր:

– Իսկ ինչպե՞ս եք առհասարակ պատկերացնում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները, այդտեղ ի՞նչն է կարևոր՝ քարտեզնե՞րը, թե՞ իրավական փաստաթղթերը:

– Ես երկու բան մեջբերեմ. առաջինը, որը վերահաստատեց Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում, որ իրենք իրենց զորքերը Հայաստանի տարածքից չենք քաշելու, կսկսեն դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց, և եթե հանկարծ պարզվի, որ Ջերմուկից 1 կմ այն կողմ են, դա հայակական հող է, այդ ժամանակ  հետ կքաշեն: Սրա գագաթնակետն Ալիևի հարցազրույցում ասվածն էր, որ չենք էլ պատրաստվում հետքաշում իրականացնել ոչ հայելային, ոչ ցանկացած այլ տեսակի: Այսինքն այն միտքը, որ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այս մի քանի տարի է տիրաժավորվում է, թե մենք պայքարում ենք հայելային հետքաշման, չկա այդպիսի բան: Ասեմ ավելին՝ ես երբևէ չեմ ֆիքսել, որ բանակցային գործընթացում այդ կետն արծածվի, քննարկվի, համենայնդեպս` բաց աղբյուրներից: 

Երկրորդ՝ գոյություն ունի ԵԱՀԿ ուղեցույց կամ ձեռնարկ՝ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացների մասին: Այն երևի թե այդ թեմայով միջազգային ամենահիմնարար, ամենակարևոր փաստաթղթերից մեկն է, որտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ դեմարկացիա-դելիմիտացիա իրականացվել չի կարող:

Ինչ դեմակացիա-դելիմիտացիայի մասին կարող ենք խոսել, եթե այնտեղ այս պահին ադրբեջանցի զինյալներ են: Այսինքն` ես իրապես դրան քաղաքական  կամ միջազգային հարաբերությունների կամ միջազգային իրավուքնի տեսանկյունից գնահատական տալը անլուրջ եմ համարում:

– Պարոն Մամիջանյան, իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել խաղաղության պայմանագրից: Այս պայմաններում մենք ինչպե՞ս ենք դրան գնալու և եթե դրան չենք գնում, ո՞րն է այլընտրանքը:

– Կարևոր է, որ հանրությունը չխաբվի փաշինյանական թեզերով: Խաղաղության պայմանագիրը խաղաղոթյան պայմանագիր չէ, դա կապիտուլյացիա է՝ դասական իր ձևակերպումով: 

Երկրորդ՝ իրենք փորձում են ներկայացնել, որ այն, ինչ իրենք են անում, դրա այլընտրանքը պատերազմն է, ընդդիմությունը և այլն: 100-րդ անգամ վերահաստատում եմ՝ ընդդիմությունը երբեք չի ասել, որ պետարազմն է լավագույն լուծումը, համենայնդեպս` «Պատիվ ունեմ» դաշինքը կամ «Հանարապետական» կուսակցությունը: Եղել է արժանապատիվ խաղաղություն եզրւյթը, նորմալ բանակցային գործընթաց եզրույթը: Իսկ Հայաստանի կողմից հիմնական բանակցողը, այն է` Նիկոլ Փաշինյանը, ցավոք բանակցում է՝ ինչ ուզում է. վերցրեք, բայց ինձ իշխանությունը պահպանելու երաշխիքներ վերաարտադրվելու տրամաբանության մեջ, ոչ թե փորձում է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան թե Արցախի քաղաքացիների, թե ՀՀ անվտանգության ապահովման համար:

ՀՀ ատաքին գործերի նախարարությունն էլ ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական առանջնորդների գերության հետ կապված, այնքան ոչինչ չի անում, որ նույնիսկ այլ երկրների ղեկավարները դա հրապարակային ասում են, որ կարծես թե իրենց Երևանում էլ չեն ուզում տեսնել:

Իրենք իրենց ամբողջ ներուժը ոչ թե դնում են բանակցային գործընթացի, այլ հայ ժողովրդին խաբելու մեջ:

Հիշեցնեմ, թե ինչպես հանձնվեց Արցախը՝ սկզբում զրոյական կետից էր բանակցում, հետո դե լավ, եկեք ինքնորոշումից չխոսենք, հետո` դե լավ, եկեք գոնե Արցախի հարցը հանենք` ադրբեջանցիների հետ խոսենք հայ-ադրբեջանական հարաբերություններից ու ադրբեջանցիների հետ Արցախը թող ինքը բանակցի: Հետո դա դարձավ Արցախի քաղաքացիների իրավուքնների և ազատությունների երաշխիքների քննարկում, հետո Արցախը կորցրեցինք: 

Նույնն էլ այստեղ է արվելու, դեմքը փրկելու հնարավորություն են տալու Փաշինյանին չգիտեմ ինչով, կարող է լինել Արծվաշենով կամ կարևոր չէ ինչով: Իր փերֆեքթ թիվիներով, չիբուխչյաններով ասի մեր հզոր վարչապետը և այլն, իսկ իրականության մեջ հողի վրա, Հայաստանն ահռելի անվտանգային տարածքային քաղաքական կորուստներ է ունենալու, սա է սցենարը, որ եթե մենք չկանգնեցնենք, այդպես էլ լինելու է:

– Գերիների մասին ասացիք, ինչ կարող է անել հայկական կողմն այս հարցում, որ չի անում՝ թե Արցախի գերեվարված քաղաքական վերնախավի մասով, թե մյուս քաղաքացիների:

– Երկու մասով պատասխանեմ՝ Փաշինյանի վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ լավագույնս երևաց 2021 թվականին, Երբ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած անդադար պահանջել է ականապատ տարածքների քարտեզները: Ես հիմա չեմ ուզում քննարկել` արժե՞ր դրանք տալ, թե՞ ոչ, որովհետև դա շատ էմոցիանալ հարց է, յուրաքանչյուր ռազմագերի մի տան ճրագ է, ու կոռեկտ չեմ համարում դա այսպես քննարկելը: Բայց հիշեցնեմ, որ այդ քարտեզները Փաշինյանը տվեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություներից երկու կամ երեք շաբաթ առաջ, որ ստոր քաղաքական դիվիդենտ շահի: Սա է Փաշինյանի ամբողջ վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ:

Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական էլիտային, այդտեղ որևէ աշխատանք չի տարվում:

Ես այս պահին ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չեմ տեսնում այն փաստը, որ Հայատանը տեր է առնվազն ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչ մեր ռազամագերիներին: Եվ շատ թույլ աշխատանք է կատարում, գրեթե չի կատարում նաև 2021, 2022 թվականին գերեվարված մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:

– Պարոն Մամիջանյան, դուք, ձեր ընդդիմադիր մյուս գործընկերները անընդհատ խոսում եք նոր վտանգների ու սպառնալիքների մասին: Իսկ որո՞նք են լինելու ընդդիմության առանցքային գործողությունները:

– Ցավոք, վերջին երեք-չորս տարվա ընթացքում իմ բոլոր հարցազրույցներն սկսվում են՝ բա որ ասում էի նախադասությամբ, և դուք  չեք պատկերացնի, թե ես որքան կուզեի սխալված լինել: Հիշեցնեմ, որ ես և Տիգրան Աբրահամյանն անցած տարվա նոյեմբերից խոսում էինք Լաչինի միջանցքի հնարավոր բլոկադայի մասին, հրապարակային, բայց ոչինչ չարվեց՝ նաև բանակցային գործընթացը շտկելու համար: Այնպես որ ակնկալել, որ Փաշինյանի օրոք ինչ-որ բան կարող է բարելավել, կարծում եմ՝ անհիմն է:

Իսկ ընդդիմությունն ունի մեկ կարևորագույն օրակարգ, որից բխում են բոլոր ներքաղաքական օրակարգերը՝ սոցիալականից մինչև պաշտպանական, դա Փաշինյանի հեռացումն է: Համենայնդեպս «Հանրապետականի» անունից կարող եմ ասել, որ մեզ համար օրակարգում ոչինչ չի փոխվել: Մենք սկսած 2018 թվականի ապրիլի 25-ից ռադիկալ ընդդիմություն ենք և նույնը շարունակելու ենք անել: Փոխվելու են մարտավարությունները, կիրառվելու են նոր միջոցներ, բայց մեզ համար օրակարգը նույնն է՝ փողոցային ճնշմամբ հեռացնել Նիկոլ Վովայի Փաշինյանին:

 – Այնսինքն հստա՞կ է, որ փողոցային պայքարի մեկնարկը կլինի այս տարի:

– Մեզ համար այն չի էլ ավարտվել, «Հանրապետականի» երիտասարդական կազմակերպությունը, ուսանողական կազմակերպությունը պարբերաբար փողոցային ակցիաներ է արել, և ոչ միայն երիտասարդները, այլև ամբողջ կուսակցական ռեսուրսը: Ուստի մեզ համար այդ պայքարը չի ավարտվել: Եթե նկատի ունեք ավելի ծավալուն փուլի մասին, բազմիցս ասել  եմ, որ մենք այլևս իրավունք չունենք մեր քաղաքացիներին հրավիրել ցույցի և շոշափելի արդյունք չգրանցել: Խնդրում եմ ֆիքսել, որ նախորդներն էլ ինչ որ արդյուքներ գրանցել են: 

Ես համարում եմ, որ մենք ընդամենը մեկ անգամ ևս մեկ քաղաքական փամփուշտի հնարավորություն ունեք, ևս մեկ անգամ մարդկանց հրավիրել փողոց: Ուստի դա պետք է անել ճիշտ պահին, որպեսզի հասնենք մեր վերջնարդյունքին: Ցանկացած չհիմնավորված, լավ չպլանավորված պայքարի փուլ ավելի թույլ է դարձնում հայրենասերներին, ընդդիմությանը և առավել ուժեղ է դարձնում փաշինյանական ռեժիմը: Ուստի ես մի քիչ լավ չեմ ընկալում այն մարդկանց, ովքեր ի սկզբանե տապալված ակցիաների միջոցով ավելի ուժեղացնում են Փաշինյանին, թեպետ նույնիսկ իրենց մենք փորձում ենք օգնել, աջակցել՝ հաշվի առնելով, որ ցանկացած իրական ընդդիմադիր, ցանկացած ազգային պայքարի պարագայում «Հանրապետականն» առաջամարտիկներից մեկն է:

Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի

Մանրամասները՝ տեսանյութում:

telegram
Tags: Armenia TodayԻլհամ ԱլիևԽաղաղության պայմանագիրՀայաստան-ԱդրբեջանՀայկ ՄամիջանյանՀՀ իշխանություններ

Առնչվող Նորություններ

Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

28 Հուլիս 2025 23:18

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով...

Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում պատվո հյուպատոսին

Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում պատվո հյուպատոսին

28 Հուլիս 2025 22:35

Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին, հայտնում է Ura.ru-ն։ Ըստ կայքի՝ պատճառը նրա անհամաձայնությունն է...

Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

28 Հուլիս 2025 20:40

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում բացատրել է, թե ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա հարձակում սկսել...

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

28 Հուլիս 2025 19:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի վրա և հայտարարել է 10-12 օր նոր ժամկետ սահմանելու մասին, որպեսզի Մոսկվան...

Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

28 Հուլիս 2025 19:00

Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

28 Հուլիս 2025 18:25

Ավելին
  • Լուրեր
«Telegram»-ը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար. Դուրով

Փարիզում ավարտվել է Դուրովի հարցաքննությունը

28 Հուլիս 2025 23:48
Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

28 Հուլիս 2025 23:18
Սամվել Կարապետյանի նկատմամբ «գործընթացը» քաղաքական հետապնդում է․ փաստաբան

Կարապետյանի նկատմամբ նման անհիմն և ապօրինի կալանքը ենթակա է վերացման դատախազի կողմից․ փաստաբան

28 Հուլիս 2025 23:04
Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում պատվո հյուպատոսին

Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում պատվո հյուպատոսին

28 Հուլիս 2025 22:35
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը եզրափակչում է

28 Հուլիս 2025 22:01
Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել․ ՆԳՆ

Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել․ ՆԳՆ

28 Հուլիս 2025 21:19
Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

28 Հուլիս 2025 20:40
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է․ Արցախի ԱԺ նախագահ

28 Հուլիս 2025 19:56
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

28 Հուլիս 2025 19:30
Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

28 Հուլիս 2025 19:00
Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

28 Հուլիս 2025 18:25
Գյումրին այն չէ, ինչ մենք երեկ լսել ենք․ Շիրակի մարզպետը՝ «Դոլյա վորովսկայա» երգի նվագարկման մասին

Գյումրին այն չէ, ինչ մենք երեկ լսել ենք․ Շիրակի մարզպետը՝ «Դոլյա վորովսկայա» երգի նվագարկման մասին

28 Հուլիս 2025 18:16
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:47
Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 17:40
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:38
Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:30
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ ԿԲ տվյալների

28 Հուլիս 2025 16:33
Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

28 Հուլիս 2025 14:58
65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն․ Գյումրու քաղաքապետ

65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն․ Գյումրու քաղաքապետ

28 Հուլիս 2025 14:14
Ղուկասյանը Գյումրիում Բոկայի երգի նվագարկման մեջ իր դեմ գործելու միտում է նկատել

Ղուկասյանը Գյումրիում Բոկայի երգի նվագարկման մեջ իր դեմ գործելու միտում է նկատել

28 Հուլիս 2025 13:50
ՀՀ ՊՆ-ն Telegram ալիքներում բանակի մասին հայալեզու տեղեկատվության նկատմամբ զգոնության կոչ է արել

«Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու» մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

28 Հուլիս 2025 13:13
100-ից ավելի հայկական հուշարձաններ վտանգված են օկուպացված Արցախում հրդեհների պատճառով. Արցախի մշակույթի նախարարություն

100-ից ավելի հայկական հուշարձաններ վտանգված են օկուպացված Արցախում հրդեհների պատճառով. Արցախի մշակույթի նախարարություն

28 Հուլիս 2025 12:54
Проходит пресс-конференция мэра Гюмри Вардана Гукасяна (прямое включение)

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 12:37
«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան

«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան

28 Հուլիս 2025 12:16
Շինարարարական աղբը տեղափոխող ընկերությունը սահմանված ժամկետներում չի տեղավորվում․ քաղաքապետարան

Շինարարարական աղբը տեղափոխող ընկերությունը սահմանված ժամկետներում չի տեղավորվում․ քաղաքապետարան

28 Հուլիս 2025 11:42
Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

28 Հուլիս 2025 11:34
Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

28 Հուլիս 2025 11:31
Երևանի կենտրոնում 20-30%-ով իրականացվել է ՀԷՑ-ի ենթակայանների նորոգման ներդրումային ծրագիրը․ քաղաքապետարան

Երևանի կենտրոնում 20-30%-ով իրականացվել է ՀԷՑ-ի ենթակայանների նորոգման ներդրումային ծրագիրը․ քաղաքապետարան

28 Հուլիս 2025 11:19
Երիտասարդները՝ նոր ուժի հիմք․ Սամվել Կարապետյանի 10-րդ նամակը կալանավայրից

Երիտասարդները՝ նոր ուժի հիմք․ Սամվել Կարապետյանի 10-րդ նամակը կալանավայրից

28 Հուլիս 2025 11:01
ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18
«Telegram»-ը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար. Դուրով
Աշխարհում

Փարիզում ավարտվել է Դուրովի հարցաքննությունը

28 Հուլիս 2025 23:48

Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի հարցաքննությունն ավարտվել է, նա լքել է Փարիզի դատարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հարցաքննությունը շարունակվել է...

ԿարդալDetails
Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ
Քաղաքականություն

Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

28 Հուլիս 2025 23:18

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ