Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Ըստ հրապարակման՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը՝ փորձնական և տեսական փուլերով։
Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի Սպահան քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։