ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, թե շուտով հրաժարական է տալու, նշել է, որ առաջին անգամ է նման տեղեկություն լսում։
Անդրադառնալով կառավարության՝ ակադեմիական քաղաք ստեղեծելու մտադրությանը, որը կառուցվելու է Աշտարակում ու խոսելով հատկապես ծախսերից՝ նա նշել է․
«Ծախսերից եկեք չխոսենք։ Ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է։ Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն գործնական փուլ է անցնում, քննարկվում են տարբեր տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղածների հենքի վրա։ Ես դրական եմ նայում գաղափարին»։
Նա նշել է, որ ԵՊՀ շենքը կմնա կմնա որպես ԵՊՀ շենք։ Դումանյանն անլուրջ ու անմիտ է որակել այն լուրերը, թե ԵՊՀ շենքը հյուրանոց է դառնալու։
Հիշեցնենք, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր են գնալ բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Նա հայտնել էր, որ կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:
Մանրամասները՝ տեսանյութում։