ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով բյուջե է վերադարձվում ավելի վաղ Միջազգային օգնության և հանրային հեռարձակման ծրագրերի համար հատկացված 9 մլրդ դոլարը, հայտնում է Deutsche Welle-ն:
Ընդհանուր գումարից շուրջ 8 մլրդը վերաբերում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերին, որոնք ուղղված են համաճարակներ, հակամարտություններ և բնական աղետներ վերապրած երկրներին աջակցելուն:
Լրացուցիչ վերադարձվում է 1,1 մլրդ դոլար, որը նախատեսված է հանրային հեռարձակման համար՝ NPR, PBS և ավելի քան 1500 տեղական ռադիո և հեռուստակայաններ։
Որոշ սենատորներ դեմ են արտահայտվել օրենքին։ Նրանց խոսքով՝ Կոնգրեսը կորցնում է միջոցների բաշխումը վերահսկելու իրավունքը. հենց դրա համար է նա պատասխանատու Սահմանադրությամբ: Արդեն հաստատված ծախսերի չեղարկման նմանատիպ փաթեթներ նախկինում գրեթե չեն օգտագործվել:
Սպիտակ տունն այդ քայլն անվանել է նախադեպ և հայտարարել նման պրակտիկան կրկնելու պլանների մասին: Վարչակազմը նոր առաջարկներ է պատրաստում նախկինում հատկացված միջոցների վերադարձման վերաբերյալ։
Դեմոկրատները խստորեն քննադատել են օգնության կրճատումը: Նրանք նախազգուշացնում են ամենաաղքատ երկրների համար հետևանքների, ԱՄՆ միջազգային հեղինակության անկման և Չինաստանի ազդեցության ուժեղացման մասին։
Փետրվարի 3-ին Վաշինգտոնը փաստացի կասեցրել էր USAID գործակալության գործունեությունը, որն էական միջոցներ էր հատկացնում միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմանը։