ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 45%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է ավելի քան 9 մլրդ 668 մլն դոլար, վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
2025 թվականի հունիսին արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1,7 միլիարդ դոլար, ինչը 2025 թվականի մայիսի համեմատ աճել է 9,4%-ով, սակայն 2024 թվականի հունիսի համեմատ նվազել է 16,6%-ով։
Արտահանումն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 52,8%-ով քիչ էր 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 755,6 մլն դոլար։ 2025 թվականի հունիսին Հայաստանից արտահանվել է 729,8 միլիոն դոլարի ապրանք։
2025թ. մայիսի համեմատ արտահանման ծավալն աճել է 23,6%-ով, սակայն 2024-ի հունիսի համեմատ նվազել է 15,9%-ով։ 2025 թվականի հունվարից հունիս ամիսներին երկրի ներմուծման ծավալը նվազել է 38,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տարեսկզբից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 5,8 միլիարդ դոլար։ 2025 թվականի հունիսին ներմուծումը 2024 թվականի հունիսի համեմատ նվազել է 17,1%-ով։