2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ, ինչը 34,5 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է Զբոսաշրջության կոմիտեն։
Տարվա սկզբից ի վեր Հայաստան է այցելել 895,7 հազար զբոսաշրջիկ։
Այս տարվա հունվարից մինչև հունիս ամիսը Հայաստան զբոսաշրջիկների ամենամեծ թիվը գրանցվել է Ռուսաստանից (36,9%), Վրաստանից (14,4%) և Իրանից (8,5%)։ Առաջին եռյակին հաջորդում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան և Ֆիլիպինները։
2025 թվականի հունվարին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականի հունվարի համեմատ նվազել էր 14,837-ով։ Նվազում էր գրանցվել նաև մարտին։ Հուլիսի 10-ին կառավարությունը հաստատել էր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) ավելի քան 96 միլիոն եվրոյի վարկ՝ զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման համար։