ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 25-ին, կազմել է 393,55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,35 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412,16 դրամ (նվազել է 0,65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496,94 դրամ (նվազել է 1,03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,57 դրամ (աճել է 0,09 դրամով):