ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 15-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,31 դրամով՝ կազմելով 398,09 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 2,27 դրամով և կազմել 410,31 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,8 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486,78 դրամ՝ ավելանալով 2,05 դրամով։