Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են և արդյունքում, ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ ներկրվող հեղուկ գազի գինը ևս բարձրացել է, լրագրողներին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պարզաբանելով թանկացման պատճառը։
Հանձնաժողովի տվյալներով՝ 2024-ի հունիսին հեղուկ գազի՝ միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ։
«Վերջին տվյալներով՝ հեղուկ գազ ներմուծող ընկերությունների քանակը ՀՀ-ում 98 է։ Խոշոր ընկերություններից որևի մեկի մասնաբաժինը շուկայում չի գերազանցում 10%-ը, մնացած տնտեսավարողներն ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար, այս տվյալները հերքում են այն լուրերը, թե փոքր տնտեսվարողները դուրս են եկել շուկայից, ինչի պատճառով էլ հեղուկ գազի գինը թանկացել է»,- հավելել է Գևորգյանը։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով բենզինի գնի մոտ 20 դրամով նվազմանը, Գևորգյանը հայտնել է առերևույթ չարաշահման մասին։
«Բենզինի շուկայում առերևույթ չարաշահում է տեղի ունեցել, բայց այդ մասով դեռ վերջնական որոշում չկա»,- նշել է հանձնաժողովի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութերում։