Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 402.36 դրամ միջին գնով և վաճառում 408.81 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 18-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.07 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 434.44 դրամով, վաճառվում՝ 448.78դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.89 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.43 դրամով, վաճառվում՝ 4.70 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 496.22 դրամով, վաճառվում՝ 526.78 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 1.59 դրամով։