• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2025 17:19
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Խնդիրները համահունչ են հայ-ռուսական քաղաքական հարաբերություններին․ փորձագետը՝ Լարսում տիրող իրավիճակի մասին

Հարցազրույց, Տնտեսություն,
27 Նոյեմբեր 2023 16:40
ShareShareShare
Խնդիրները համահունչ են հայ-ռուսական քաղաքական հարաբերություններին․ փորձագետը՝ Լարսում տիրող իրավիճակի մասին
telegram

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ կան, խնդիր է առաջացել հատկապես շուտ փչացող ապրանքների առումով: «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին պատմել է անցակետում տիրող իրավիճակի ու հայ տնտեսվարողների խնդիրների մասին՝ հայտնելով, որ հայկական բեռնափոխադրող ընկերությունները դժվարությունների առաջ են կանգնել։

Նա տեղեկացրել է, որ այս պահին չի կարող հստակ ասել, թե քանի բեռնատար է կուտակված անցակետում, բայց նշել է, որ արձագանքներ են ստանում արտադրողներից, ներմուծողներից ու բեռնափոխադրողներից։

«Հիմա մի քանի խնդիր կա․ եղանակային պայմաններ, իրական խախտումներ, քաղաքական դրդապատճառներ։ Այս երեք հանգամանքները միախառնվել են, և կուտակումների պատճառներն այս առումով կարող են տարբեր լինել։ Ինչպես ասում են՝ «ամեն ինչից մի քիչ կա»»,-հայտնել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ կան բեռնատարներ, որոնք մի քանի ժամում են անցնում Լարսի անցակետը, կան բեռնատարներ՝ 1 կամ 2 օր։

«Ստուգող մարմինները յուրաքանչյուրի նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառում՝ կարող են մեկին շուտ բաց թողնել, մեկին՝ ուշ։ Իրականում՝ ավելի երկար անցնում են հավաքական, այսինքն՝ մի քանի բեռնափոխադրողների բեռները։ ՌԴ-ն, առհասարակ, տնտեսական քաղաքականության մեջ նաև քաղաքական բաղադրիչն է հաշվի առնում։ Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները, բնականաբար, արտացոլվում են նաև Վերին Լարսում։ Երբ գալիս է, օրինակ, փափուկ կամ կոշտ որոշում կայացնելու հերթը, Վերին Լարսում քաղաքական իրավիճակի հետևանքով նախապատվությունը տրվում է կոշտ որոշումներին։ Եթե այս ամենից առաջ փոքր թերություններն անտեսվում էին, հիմա չեն անտեսվում․ քաղաքական ֆոնն անդրադառնում է մեր բեռնափոխադրողների վրա։ Կարծում եմ՝  այս իրավիճակը որքան շարունակվի, այնքան ավելի դժվար է լինելու։ Մեծ հաշվով՝ Վերին Լարսում առաջացած խնդիրները, կուտակումները համահունչ են հայ-ռուսական քաղաքական իրավիճակին, հարաբերություններին»,- հավելել է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը։

Ստեփանյանի խոսքով՝ լարված քաղաքական հարաբերություններին զուգահեռ՝ լարվելու է իրավիճակը նաև տնտեսական հատվածում, մասնավորապես՝ Վերին Լարսում։

«Ստեղծված իրավիճակն անակնկալ չէր, ավելին՝ գնալով ավելի վատ է լինելու։ Ընդ որում՝ այս տարի մեր շատ բեռնափոխադրողներ խուսափել են շուտ փչացող ապրանք արտահանել, որովհետև ռիսկերը մեծ են, իսկ գնի մեջ չես կարող բոլոր ռիսկերը հաշվի առնել։ Օրինակ, եթե հինգ բեռներից մեկի սնունդն ամբողջությամբ փչանա, նշանակում է՝ ամեն ինչ անիմաստ էր։ Իրականում՝ ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում՝ քաղաքական դեմարշները, որոնց համար հիմա վճարում ենք։ Բայց եթե պետությունը բիզնեսին ստիպում է շուկաները փոխել, պետք է հասկանա, որ դրդելով չէ, պետք է նաև ֆինանսական վնասները փոխհատուցել։ Այսինքն՝ քաղաքական որոշումներ կայացնելիս պետք է հոգ տանել, որ բիզնեսը չտուժի։ Մինչդեռ բեռնափոխադրողների ու արտահանողների մասով նման ոչ մի միջոցառում ՀՀ-ում չի իրականացվում»,- եզրափակել է Ստեփանյանը։

Նոյեմբերի 26-ին Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ, մասնավորապես, շուտ փչացող ապրանքների վերաբերյալ տեղեկությունը փոխանցել է համապատասխան կառույցներին։

Աննա Բադալյան

telegram
Tags: բեռնափոխադրողներԷԷմիլ ՍտեփանյանԿուտակումներՀայաստանՌԴՎերին Լարս

Առնչվող Նորություններ

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ ԿԲ տվյալների

06 Հունիս 2025 16:38

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է 383,46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,06 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Проходит пресс-конференция о регулировании сферы криптовалют и контроле их оборота (прямое включение)

Կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքին նվիրված ասուլիս (ուղիղ)

06 Հունիս 2025 13:39

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

06 Հունիս 2025 10:06

Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

06 Հունիս 2025 09:40

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 6-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,11 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,14 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Որոշակի առաջընթաց ունեցանք․ Պապոյանը՝ Վրաստանի հետ սահմանին հայկական բեռների խնդրի մասին

05 Հունիս 2025 21:34

Վրացական կողմը հայկական 52 մեքենայի թույլատրել է ապրանքն արտահանել ՌԴ․ նախարար

Վրացական կողմը հայկական 52 մեքենայի թույլատրել է ապրանքն արտահանել ՌԴ․ նախարար

05 Հունիս 2025 18:32

Ավելին
  • Լուրեր
ԿԸՀ-ն 53% բյուջեով կատարել է 2024 թվականի կատարողականը․ ԿԸՀ փոխնախագահ

ԿԸՀ-ն 53% բյուջեով կատարել է 2024 թվականի կատարողականը․ ԿԸՀ փոխնախագահ

06 Հունիս 2025 17:05
Հոգևորականի «քեռակնոջ» մասին Փաշինյանի գրառման առնչությամբ վարույթ է հարուցվել․ Մարիամ Գալստյան

Հոգևորականի «քեռակնոջ» մասին Փաշինյանի գրառման առնչությամբ վարույթ է հարուցվել․ Մարիամ Գալստյան

06 Հունիս 2025 16:58
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ ԿԲ տվյալների

06 Հունիս 2025 16:38
ՀԿԿ-ի ծախսերը 2023թ․-ի հետ համեմատած աճել են 17,9%-ով, ինչը պայմանավորված է հաստիքների համալրմամբ․ Նահապետյան

ՀԿԿ-ի ծախսերը 2023թ․-ի հետ համեմատած աճել են 17,9%-ով, ինչը պայմանավորված է հաստիքների համալրմամբ․ Նահապետյան

06 Հունիս 2025 16:25
ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

06 Հունիս 2025 16:16
Проходит брифинг главы Комиссии по предупреждению коррупции Мариам Галстян (прямое включение)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Մարիամ Գալստյանի ճեպազրույցը (ուղիղ)

06 Հունիս 2025 16:13
Քննիչները Netflix-ի սերիալներով են վերապատրաստվելու. Խամոյանը՝ ՔԿ-ից գողացված կես մլն դոլարի մասին

Քննիչները Netflix-ի սերիալներով են վերապատրաստվելու. Խամոյանը՝ ՔԿ-ից գողացված կես մլն դոլարի մասին

06 Հունիս 2025 15:46
Մենք մեր ձեռքով մեր սուվերենությունը տալիս ենք եվրոպական բանկային համակարգին․ Հարությունյան

Մենք մեր ձեռքով մեր սուվերենությունը տալիս ենք եվրոպական բանկային համակարգին․ Հարությունյան

06 Հունիս 2025 15:41
Փաշինյանն ու Մատվիենկոն հանդիպել և քննարկել են մի շարք օրակարգային հարցեր

Փաշինյանն ու Մատվիենկոն հանդիպել և քննարկել են մի շարք օրակարգային հարցեր

06 Հունիս 2025 15:35
Симонян и Матвиенко участвуют в армяно-российском межрегиональном форуме (прямое включение)

Սիմոնյանն ու Մատվիենկոն մասնակցում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի (ուղիղ)

06 Հունիս 2025 15:00
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

06 Հունիս 2025 14:56
Հայաստանում ձերբակալվել է Իրաքում հետախուզվող անձ․ ՀՀ ոստիկանություն

Հայաստանում ձերբակալվել է Իրաքում հետախուզվող անձ․ ՀՀ ոստիկանություն

06 Հունիս 2025 14:37
Գույքի վերադարձը պետք է լիներ ինստիտուցիոնալ․ Արայիկ Հարությունյան

Գույքի վերադարձը պետք է լիներ ինստիտուցիոնալ․ Արայիկ Հարությունյան

06 Հունիս 2025 14:29
Քրիստիան Կիվուն կգլխավորի «Ինտերը»․ ԶԼՄ

Քրիստիան Կիվուն կգլխավորի «Ինտերը»․ ԶԼՄ

06 Հունիս 2025 14:23
Ռուսաստանի խորհրդի փոխնախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին

Ռուսաստանի խորհրդի փոխնախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին

06 Հունիս 2025 14:11
Երկկողմ հանձնաժողովի գործունեությունը կհանգեցնի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. ԶԼՄ

Երկկողմ հանձնաժողովի գործունեությունը կհանգեցնի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. ԶԼՄ

06 Հունիս 2025 13:56
Ադրբեջանական զինված ծառայողները Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին տարել են անհայտ ուղղությամբ. Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողները Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին տարել են անհայտ ուղղությամբ. Թաթոյան

06 Հունիս 2025 13:54
Проходит пресс-конференция о регулировании сферы криптовалют и контроле их оборота (прямое включение)

Կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքին նվիրված ասուլիս (ուղիղ)

06 Հունիս 2025 13:39
Մենք եկեղեցականների անձնական կյանքին չենք միջամտում․ Հարությունյան

Մենք եկեղեցականների անձնական կյանքին չենք միջամտում․ Հարությունյան

06 Հունիս 2025 13:26
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը նշել է հայերի ներդրումը գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը նշել է հայերի ներդրումը գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում

06 Հունիս 2025 13:22
Ռուսաստանում 2024-ին արմատապես խստացել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը. ԶԼՄ

Ռուսաստանում 2024-ին արմատապես խստացել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը. ԶԼՄ

06 Հունիս 2025 12:23
Մատվիենկոն կարևոր է համարել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Մատվիենկոն կարևոր է համարել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

06 Հունիս 2025 12:14
Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Սյունիքում 2 անչափահաս մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾ

06 Հունիս 2025 12:02
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը և ՀՀ ԱԺ նախագահը հանդես են գալիս հայտարարություններով (ուղիղ)

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը և ՀՀ ԱԺ նախագահը հանդես են գալիս հայտարարություններով (ուղիղ)

06 Հունիս 2025 11:37
Մասկը մեկ օրվա ընթացքում կորցրել է 34 միլիարդ դոլար. ԶԼՄ

Մասկը մեկ օրվա ընթացքում կորցրել է 34 միլիարդ դոլար. ԶԼՄ

06 Հունիս 2025 11:12
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը (ուղիղ)

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը (ուղիղ)

06 Հունիս 2025 10:55
«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է կառավարության աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է կառավարության աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

06 Հունիս 2025 10:53
Սամվել Բաբայանն առաջիկա ընտրություններին մտադիր է հանդես գալ ընդդիմադիր դաշտում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանի հաղորդմամբ երկրորդ գործն է քննվում ՔԿ-ում

06 Հունիս 2025 10:48
Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին քննադատող ելույթների համար հայտնվել են իրավապահների թիրախում․ ԶԼՄ

Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին քննադատող ելույթների համար հայտնվել են իրավապահների թիրախում․ ԶԼՄ

06 Հունիս 2025 10:37
Պատանի հայ շախմատիստները Լիոնում հաղթանակներ են գրանցել

Պատանի հայ շախմատիստները Լիոնում հաղթանակներ են գրանցել

06 Հունիս 2025 10:26
ԿԸՀ-ն 53% բյուջեով կատարել է 2024 թվականի կատարողականը․ ԿԸՀ փոխնախագահ
Քաղաքականություն

ԿԸՀ-ն 53% բյուջեով կատարել է 2024 թվականի կատարողականը․ ԿԸՀ փոխնախագահ

06 Հունիս 2025 17:05

ԿարդալDetails
Հոգևորականի «քեռակնոջ» մասին Փաշինյանի գրառման առնչությամբ վարույթ է հարուցվել․ Մարիամ Գալստյան
Հասարակություն

Հոգևորականի «քեռակնոջ» մասին Փաշինյանի գրառման առնչությամբ վարույթ է հարուցվել․ Մարիամ Գալստյան

06 Հունիս 2025 16:58

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ