35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ շուրջ 100 մլն դրամի տուգանք է կիրառվել, մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ ավելի քան 80 ակցիաներ են դիտարկվել, որի ընթացքում 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել, որոնք ներառում են նախորդ տարվա «Սև ուրբաթ»-ի և ամանորյա զեղչերը։
«Հետևողական ենք օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ և գալիք «Սև ուրբաթ»-ի ու մնացած ակցիաների առնչությամբ ևս դիտարկելու ենք տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը»,- վստահեցրել է Մարկոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում