• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2025 13:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է. վարչապետի շնորհավորանքը

Հայաստան, Հասարակություն, Տարածաշրջան, Տնտեսություն,
01 Հունվար 2023 00:15
ShareShareShare
Անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է. վարչապետի շնորհավորանքը
telegram

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել 2023 թվականի ամանորի կապակցությամբ։ Վարչապետն իր ելույթում ամփոփել է նախորդ տարվա հիմնական ձեռքբերումները, Հանրապետության տնտեսական հիմնական հաջողությունները։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային առկա մարտահրավերներին։

«Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ:

Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և տեսնել մեր երազանքները՝ իրականացված:

Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշվով մարդուն ուղեկցում է ողջ կյանքում, մինչև այն կետը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ՝ կարելի է անվանել ռազմավարություն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապես, և այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի:

Սա է թերևս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպը գրելիս, որը քիչ կարդացված և քիչ հասկացված ուղերձ է մեզանում, և մենք այսօր, թերևս կրում ենք այն քիչ կարդալու և առավել ևս քիչ հասկանալու ծանր հետևանքները: Ավելի քիչ ընկալված է հայոց մտքի ու հոգու գագաթի՝ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեությունը, ինչի մոռացումը ձևախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:

2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:

Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:

Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում:

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար:

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը:

Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը:

Եվ ամենակարևորը՝ ես այսօր ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների և ընտանիքների անդամների առաջ, նրանց երեխաների առաջ, և իմ ուղերձն առաջին հերթին նվիրված է նրանց, որ Հայաստանի Հանրապետության ապագայի ամենաուժեղ սիմվոլն են, որովհետև նրանք զոհվել են, որ Հայաստանն ապրի, նրանք ընկել են, որ Հայաստանը հառնի:

Այս է պատճառը, հենց այս է պատճառը, որ համաշխարհային և տարածաշրջանային փոթորիկներին, անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է: Որքան ահագնանում են մարտահրավերները, մենք այնքան կենտրոնանում ենք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման օրակարգի վրա, որովհետև այդ ճանապարհն է միայն, որ մեծացնելու է մեր այսօրվա դիմակայունությունը և ապահովելու վաղվա բարգավաճումը:

Այս իմաստով 2022 թվականը բացառիկ ձեռքբերումների տարի էր: Հայաստանը հայտնվեց տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշի 11-րդ հորիզոնականում՝ ներդրումային և տնտեսական ազատության առաջատար երկրի միջազգային ճանաչում ստանալով: Սա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ կառավարությունը հավատարիմ է մնացել համակարգային բարեփոխումներ իրականացնելու գործելակերպին:

Որպես արդյունք մենք տարին փակում ենք տնտեսական երկնիշ աճով, որը գլոբալ ճգնաժամային տարում բացառիկ է համաշխարհային մակարդակով և ինչպես 2019 թվականին՝ կբարձրացնի Հայաստանի Հանրապետության միջազգային տեսանելիությունը:

Հայաստանում գրանցված աշխատատեղերը հատեցին 700 հազար թիվը. կրկին մի աննախադեպ արդյունք Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 153 հազար նոր աշխատատեղ: Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, այս տարվա նոյեմբերին մեկ աշխատողի միջին աշխատավարձն աճել է շուրջ 45 հազար դրամով կամ 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ մտավախությունները, թե գլոբալ գնաճի պայմաններում Հայաստանը կկանգնի սոցիալական ճգնաժամի առաջ, չեն իրականացել:

Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարական բում է, բնակարանաշինարարության բում: Տասնյակ հազարավոր ընտանիքներ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերում այդ թվում՝ կառավարության աջակցությամբ: 2022 թվականին մենք բնակարան ձեռք բերող ընտանիքներին 36.5 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով, նախորդ տարվա 22.7 միլիարդ դրամին ի հավելում:

Բացի սրանից՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ հիպոթեկային վարկի աջակցության ծրագրերից են օգտվել երեխայի ծննդյան դեպքում. 2022 թվականին այս ծրագրով աջակցության ծավալը հասել է 2.1 միլիարդ դրամի: Ավելի քան 10 հազար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա ամսական 50 հազար դրամի աջակցություն է ստանում պետությունից, ավելի քան 10 հազար երեխա:

Պիտի ընդգծեմ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը, որը մեկնարկել է և թափ է ստանում: 2022 թվականի ընթացքում մենք արդեն շահագործման հանձնեցինք հիմնանորոգված, վերակառուցված կամ նորակառույց 24 դպրոց և 46 մանկապարտեզ: Հարյուրավոր նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագրերն ընթացքի մեջ են: Սա անբաժանելի մասն է երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք ունեն ոչ միայն կրթական, կառավարչական, անվտանգային, այլև խորը պատմական և սոցիալ-հոգեբանական ենթատեքստ:

Կարևոր են այն լայնածավալ բարեփոխումները, որ իրականացնում ենք ոստիկանության համակարգում, որի ամենատեսանելի արդյունքը նոր չափանիշներով Պարեկային ոստիկանության ներդրումն է Հայաստանում:

Առանցքային նշանակություն ունեն այն խորը և համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագետ, հայրենասեր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆեսիոնալ զինվորի և սպայի վրա հիմնված բանակի ձևավորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդվի զինվորական աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով, զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինությամբ ու տեխնիկայով: Բայց նման բանակը մեզ պատերազմի համար չէ հարկավոր, այլ խաղաղության, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության:

Կարևոր եմ համարում նաև այն մասշտաբային միջոցառումները, որ 2022 թվականին մենք անցկացրեցինք Հայաստանում. բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն, Մանկական եվրատեսիլ, Ստարմուս միջազգային փառատոն, Կենսաբանության դպրոցականների համաշխարհային օլիմպիադա: Սրանք միջոցառումներ են, որոնց անցկացումով մենք նորովի ենք երևում աշխարհին, և աշխարհը նորովի է ճանաչում Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության իմ հարազատ քաղաքացիներ,

Այս ամենն իրագործում ենք առաջին հերթին պետական բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճի շնորհիվ: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 670 միլիարդ դրամով, կամ 53 տոկոսով, կամ մեկուկես միլիարդ դոլարով: Բայց այս ցուցանիշն առաջին հերթին աշխատող, բարիք ստեղծող մարդկանց շնորհիվ է, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող տնտեսվարողների, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ պետական բյուջե վճարվող հարկերը ֆինանսական կորուստ չեն համարում, այլ ներդրում իրենց պետության, իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ:

Այդ գումարներով է, որ 2022 թվականին նորոգել ենք ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ, մեկնարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արբանյակ ենք արձակել տիեզերք, նոր ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ձեռք բերում մայրաքաղաքի համար, բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձը, մեր խոստման համաձայն՝ ավիաընկերություն ենք հիմնել, բարձրացրել ենք գիտնականների աշխատավարձերը, գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 150 տոկոսով, 2022 թվականի սեպտեմբերից բարձրացրել ենք և 2023 թվականի հուլիսից նորից կբարձրացնենք կենսաթոշակները: Ընդ որում, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով այսօրվա դրությամբ կենսաթոշակառուներին և նպաստառուներին ենք վերադարձրել շուրջ 527 միլիոն դրամ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն բանկերին, որոնք կառավարության հետ համահավասար մասնակցում են ծրագրին:

Բյուջետային այդ հավելյալ միջոցների հաշվին է, որ 2022 թվականին պետական պատվերով առողջապահական ծառայության 786 հազար դեպք ենք սպասարկել, որը 2017 թվականի համեմատ կրկնապատիկից ավելին է, 437 հազար դեպքով կամ 125 տոկոսով ավելի:

Իսկ ինչու՞ ենք անում այս ամենը: Մի պատճառով, միայն ու միայն մի պատճառով, որովհետև սիրում ենք ձեզ, սիրում ենք մեր երկիրը: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով: Բայց սերը, ի վերջո, ավելին է ու ամենազորը, և փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ:

Եվ ուրեմն՝

Կեցցե ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,-նշվում է վարչապետի ուղերձում։

 

telegram
Tags: անվտանգությունՀարավային ԿովկասՆիկոլ ՓաշինյանՇնորհավորական ուղերձ

Առնչվող Նորություններ

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում: Կառավարությունը հայտարարության մեջ նշել...

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար Էլվին Շուկուրովը։ Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածով՝ չնշանակված ալկոհոլային արտադրանքի արտադրություն...

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45

Այսօր առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ են փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես...

Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև․ Գարեգին 2-րդ

Մայր Աթոռը նոր տեսախցիկներով կնույնականացնի իր դեմ գրոհ կազմակերպող անձանց և կարգելի հետագա մուտքը եկեղեցի․ ԶԼՄ

23 Հուլիս 2025 10:15

Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա իր ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ...

ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

23 Հուլիս 2025 10:00

Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո դոլարը կրկին տատանվում է, հաղորդում է Reuters-ը: Վաշինգտոնի և...

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2025 09:53

Հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Ավելին
  • Լուրեր
«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

23 Հուլիս 2025 13:44
Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

23 Հուլիս 2025 13:41
Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

23 Հուլիս 2025 13:40
«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

23 Հուլիս 2025 13:04
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

23 Հուլիս 2025 12:56
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

23 Հուլիս 2025 12:21
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

23 Հուլիս 2025 12:19
Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50
Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 11:15
ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

23 Հուլիս 2025 11:08
Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

23 Հուլիս 2025 10:56
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Մայիսից ի վեր Գազայում սպանվել է օգնություն որոնող ավելի քան 1000 մարդ

23 Հուլիս 2025 10:37
Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև․ Գարեգին 2-րդ

Մայր Աթոռը նոր տեսախցիկներով կնույնականացնի իր դեմ գրոհ կազմակերպող անձանց և կարգելի հետագա մուտքը եկեղեցի․ ԶԼՄ

23 Հուլիս 2025 10:15
ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

23 Հուլիս 2025 10:00

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2025 09:38
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2025 07:38
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

23 Հուլիս 2025 01:03
«Զրո», «շատ վատ», «10-ից՝ 10». քաղաքացիները գնահատել են ՀՀ կառավարության աշխատանքը

«Զրո», «շատ վատ», «10-ից՝ 10». քաղաքացիները գնահատել են ՀՀ կառավարության աշխատանքը

23 Հուլիս 2025 00:43
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

Կառավարությունից չեն հերքել կամ հաստատել Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու մասին լուրը

23 Հուլիս 2025 00:31
«Նոան» դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

Չեմպիոնների լիգա․ «Նոան» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել է

23 Հուլիս 2025 00:09
Փաստաբանը հայտնել է Ռուբեն Վարդանյանի «դատավարության» խախտումների մասին՝ կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա

Ռուբեն Վարդանյանը երկու բողոք է ներկայացրել Բաքվի «դատարանում»

22 Հուլիս 2025 23:44
Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման հուշագիր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման հուշագիր են ստորագրել

22 Հուլիս 2025 23:03
76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը

76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը

22 Հուլիս 2025 22:36
Դիմելու եմ Եվրոդատարան. Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տվել դատարանում

Դիմելու եմ Եվրոդատարան. Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տվել դատարանում

22 Հուլիս 2025 21:19
Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

22 Հուլիս 2025 20:39
Սյունիքի մարզում իրանական բեռնատարում հրդեհ է բռնկվել․ վարորդն այրվածքներ է ստացել

Սյունիքի մարզում իրանական բեռնատարում հրդեհ է բռնկվել․ վարորդն այրվածքներ է ստացել

22 Հուլիս 2025 20:13
Չինաստանում բացվել է «Աշխատանքի հանդեպ հակակրանքի կլինիկա»՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար

Չինաստանում բացվել է «Աշխատանքի հանդեպ հակակրանքի կլինիկա»՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար

22 Հուլիս 2025 19:38
«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան
Քաղաքականություն

«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

23 Հուլիս 2025 13:44

ԿարդալDetails
Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

23 Հուլիս 2025 13:41

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ