Այս տարի 1 տրիլիոն 920 մլրդ դրամ հարկային եկամուտներ են կանխատեսվում, 2023թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2023-ին անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն դրամ, իրական աճը կանխատեսվում է 7 %:
«Եթե խոսենք այս տարվա մասին, ապա կանխատեսվող հարկային եկամուտները 1 տրիլիոն 920 մլրդ դրամ են կազմելու»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Անդրարադառնալով այն գործոններին, որոնք ազդում են լրացուցիչ հարկային եկամուտների վրա, Բադասյանը նշեց օրենսդրական ու վարչարարական գործոնները:
«Եթե նարմայլ շեղումներ չլինեին, այս տարի, ՊԵԿ-ի հաշվարկով, մենք մաքսատուրքի մասով պետք է 115 միլիարդի մաքսատուրք ունենայինք, բայց մենք շուրջ 84,8 միլիարդով ավելիք քիչ մաքսատուրք ենք ստանալու: Եկամտային հարկի վերադարձը 2021 առաջին 9 ամիսներին 18,1 միլիարդ է եղել, 2022-ին՝ 30,8 մլրդ»,- ասաց Բադասյանը:
Նա հավելեց, որ տարեցտարի ավելի շատ եկամտային հարկ են վերադարձնում և որ 30,8 միլիարդի մեջ 25,8 միլիարդը հիփոթեքային ծրագրինն է։
Տարադրամի փոխարժեքը մայիսի 14-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 384,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 389,88 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...