Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի 478 մլն դրամի դրամաշնորհ։ Հայաստանի կառավարությունը հաստատել է երկու երկրների կառավարությունների միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ փոխըմբռնման համապատասխան հուշագիրը։
Միջոցները կուղղվեն համայնքների զարգացման ծրագրերի իրականացմանը։ Հուշագիրը ստորագրվել է հուլիսի 4-ին։
Ծրագրերը կազդեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, կենսամակարդակի բարելավման, կանանց հնարավորությունների զարգացման, երեխաների բարեկեցության ապահովման վրա։ Միջոցները կուղղվեն նաև տարբեր ոլորտներում կրթական ծրագրեր մշակելուն։