Հայաստանի և Վրաստանի էներգետիկ շուկայի օպերատորները համաձայնագիր են ստորագրել արտակարգ իրավիճակներում էլեկտրականության մատակարարման մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Թբիլիսիում կայացել է երկու երկրների էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որը գլխավորել են ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռոմեո Միքաուտաձեն։
Ըստ վրացական կողմի՝ քննարկվել է նաև սևծովյան մալուխի նախագիծը, որի իրականացումից հետո Վրաստանի էներգետիկ համակարգը կապվելու է Ռումինիայի հետ, ինչը նոր հնարավորություն է ստեղծելու Վրաստանից և տարածաշրջանի այլ երկրներից ԵՄ էլեկրտաէներգիայի արտահանման մեծացման համար։