Կառավարության միջոցառումների ծրագրում մենք նախանշել ենք ջրերի ռեֆորմ։ Այս մասին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ այդ ծրագրերի, ինչպես Քերոբյանն ասաց, 15-17 ջրամբարի շինարարություն են նախաձեռնել, որոնց մի մասի նախագծման աշխատանքներն արդեն ընթանում են, երկու ջրամբար արդեն շինարարության փուլում է։
Նախարարը նշեց, որ զարգացնում են ներդրումները ջրային ենթակառուցվածքների ոլորտում։ Սակայն ինքը չի կարող հստակ ասել, թե գյուղացիները կունենա՞ն ջրերի խնդիր, թե՞ ոչ․ դա մեկ օրվա խնդիր չէ։ Մեկ տարվա մեջ, ըստ նրա, հնարավոր չէ կառուցվածքային փոփոխություն անել։ Սակայն ջրամբարների լցվածությաան վերաբերյալ իրենց ունեցած տվյալները ավելի լավն են, քան անցած տարի, հետևաբար հույս ունեն, որ այս տարի ավելի քիչ ջրային պրոբլեմ կունենան։