• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 18:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Աշխատանքային տարիքում գտնվող 1 միլիոնը ՀՀ–ում չի աշխատում, ժողովուրդը մնում է դեռևս աղքատ, ինչը գնաճն ավելի խորացրեց․ Գագիկ Մակարյան

Կարծիք, Հասարակություն, Տնտեսություն,
01 Մայիս 2022 12:00
ShareShareShare
Աշխատանքային տարիքում գտնվող 1 միլիոնը ՀՀ–ում չի աշխատում, ժողովուրդը մնում է դեռևս աղքատ, ինչը գնաճն ավելի խորացրեց․ Գագիկ Մակարյան
telegram

Պաշտոնական տվյալներով` գործազրկությունը Հայաստանում մոտավորապես կազմում է 17 տոկոս, բայց իրականում այդ թիվը կարող է հասնել մինչև 25–28 տոկոսի։

Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, Armenia Today-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը։

«Հայաստանում աշխատաշուկան բարդ կառուցվածք ունի և բարդ վիճակում է գտնվում, քանի որ շատ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն ցանկանում գրանցվել որպես գործազուրկ, նրանք ովքեր պաշտոնապես գրանցվում են, միայն այդ թվերից ենք դատում գործազրկության մակարդակը։

Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վարակի տարածումից և պատերազմից հետո բիզնեսի որոշակի վերակենդանացում եղավ, վերագործարկումներ եղան, բացի դրանից՝ պետական ոլորտներում ևս բավականին աշխատատեղեր են գրանցվել, և շատ դեպքերում պետական ոլորտում աշխատատեղերի քանակը մասնավոր սեկտորի հիսուն տոկոսն է կազմում։ Չնայած դրան՝ ժողովուրդը մնում է դեռևս բավականին աղքատ, ինչը գնաճն ավելի շատ խորացրել է և բավականին շատ մարդիկ գործազուրկ են։ 1,7 միլիոն աշխատանքային ակտիվ տարիքում գտնվող քաղաքացիներից ընդամենը 654,660 հազարն է աշխատում՝ պետական ու մասնավոր սեկտորում միասին վերցրած։ Այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոնը չի աշխատում, սակայն նրանք չեն գրանցվում, քանի որ ինքնազբաղված են կամ իրենք իրենց ապահովում են, իսկ եթե գրանցվեին, շեշտակի գործազրկության թիվ կաճեր»,– ասել է նա։

Գագիկ Մակարյանը նշել է, որ երբ բիզնեսի հետ կապված ծրագրեր, քննարկումներ են իրականացնում, տեսնում են, որ որոշ համայնքներում համապատասխան գործատու կազմակերպություն չկա, հիմնականում՝ անհատ ձեռներեցներ են կամ փոքր ընկերություններ, այսինքն՝ մարզեր կան, որոնք որ ավելի կայացած ընկերությունների կարիք ունեն։ «Այսօր ներքին միգրացիան շատ ուժեղացել է, բոլորը ձգտում են դեպի Երևան»,– ասել է նա։

Անդրադառնալով թափուր աշխատատեղերին՝ Գագիկ Մակարյանը ներկայացրել է, որ կան ոլորտներ, որտեղ աշխատողների մեծ պահանջարկ կա՝ մասնավորապես շինարարության, արդյունաբերական ոլորտներում, և կան ոլորտներ, որտեղ ճիշտ հակառակն է, մասնագետներն են շատ՝ մասնավորապես հումանիտար ոլորտներում։

«Խնդիրրն այն է, որ մեր մեծամասնությունը տեխնիկական ոլորտներում կրթություն չի ստանում։ Բացի դրանից՝ հմտությունների պրոբլեմ կա, կրթական համակարգը չունի տեխնիկական բազա»,– ասել է նա՝  նշելով, որ գործատու կրթություն կապը խզված է և գնալով ավելի շատ է խզվում։

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 68 հազարից 80 հազար դրամ դարձնելու խորհրդարանական ընդդիմության առաջարկը կառավարության կողմից մերժելուն, Գագիկ Մակարյանն ասել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսության աճին համապատասխան պետք է լինի, քանի որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվի, ապա մյուս աշխատվարձի շեմերն էլ պետք է բարձրացվի և թեև պետական համակարգում նվազագույն աշխատվարձ ստացողները ավելի քիչ են, մասնավոր հատվածում նրանց թիվն ավելի շատ է։

Գագիկ Մակարյանը նկատել է, որ Երևանում միջին աշխատավարձն ավելի բարձր է, քան մարզերում, առավել ևս՝ պետական ապարատը կենտրոնացած է Երևանում։

Հիշեցնենք, որ կառավարության հերթական վերջին նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատատեղերի՝ 2022 թվականի մարտ ամսվա բացարձակ ռեկորդ է գրանցվել:

Այսպիսով, նա հայտնել է, որ, մարտ ամսվա տվյալներով, արձանագրվել է 654 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 5,3 տոկոսով։

«2020 թվականը, որպես ճգնաժամային տարի, չենք էլ համեմատում, իսկ 2019 թվականի համեմատ աշխատատեղերն ավելի են 12,1 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ՝ 22,4 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր մենք ունենք 120 660 նոր աշխատատեղ»,- ասել է նա և հայտնել նաև, որ 2022 թվականի մարտի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է 243 607 դրամ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 32 202 դրամով կամ 15,5 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավելի է 59,730 դրամով կամ 32,4 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ ավելի է 69 530 դրամով կամ 39,9 տոկոսով:

telegram
Tags: աշխատաշուկաԳագիկ ՄակարյանԿառավարությունՆիկոլ ՓաշինյանՏնտեսական աճ

Առնչվող Նորություններ

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ ԿԲ տվյալների

28 Հուլիս 2025 16:33

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 383,77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,17 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»․ Ղուկասյան

«Ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 13:50

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր 100-օրյա պաշտոնավարման մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիոլ Փաշիյանի գրառումը, թե «Գողը պետք...

Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

28 Հուլիս 2025 11:34

Ուկրաինան առաջին անգամ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ գազի ներմուծման համար։ Փորձնական մատակարարումը փոքր ծավալով է և իրականացվում է Տրանսբալկանյան...

Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

28 Հուլիս 2025 11:31

Գյումրու քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում գտնվող շատրվաններից «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումն անվանել է տեխնիկական խափանում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետը...

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56

Հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

28 Հուլիս 2025 09:47

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 28-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,20 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Ավելին
  • Լուրեր
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:47
Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 17:40
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:38
Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:30
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ ԿԲ տվյալների

28 Հուլիս 2025 16:33
Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

28 Հուլիս 2025 14:58
65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն․ Գյումրու քաղաքապետ

65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն․ Գյումրու քաղաքապետ

28 Հուլիս 2025 14:14
«Ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»․ Ղուկասյան

«Ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 13:50
ՀՀ ՊՆ-ն Telegram ալիքներում բանակի մասին հայալեզու տեղեկատվության նկատմամբ զգոնության կոչ է արել

«Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու» մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

28 Հուլիս 2025 13:13
100-ից ավելի հայկական հուշարձաններ վտանգված են օկուպացված Արցախում հրդեհների պատճառով. Արցախի մշակույթի նախարարություն

100-ից ավելի հայկական հուշարձաններ վտանգված են օկուպացված Արցախում հրդեհների պատճառով. Արցախի մշակույթի նախարարություն

28 Հուլիս 2025 12:54
Проходит пресс-конференция мэра Гюмри Вардана Гукасяна (прямое включение)

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 12:37
«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան

«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան

28 Հուլիս 2025 12:16
Շինարարարական աղբը տեղափոխող ընկերությունը սահմանված ժամկետներում չի տեղավորվում․ քաղաքապետարան

Շինարարարական աղբը տեղափոխող ընկերությունը սահմանված ժամկետներում չի տեղավորվում․ քաղաքապետարան

28 Հուլիս 2025 11:42
Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

28 Հուլիս 2025 11:34
Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

28 Հուլիս 2025 11:31
Երևանի կենտրոնում 20-30%-ով իրականացվել է ՀԷՑ-ի ենթակայանների նորոգման ներդրումային ծրագիրը․ քաղաքապետարան

Երևանի կենտրոնում 20-30%-ով իրականացվել է ՀԷՑ-ի ենթակայանների նորոգման ներդրումային ծրագիրը․ քաղաքապետարան

28 Հուլիս 2025 11:19
Երիտասարդները՝ նոր ուժի հիմք․ Սամվել Կարապետյանի 10-րդ նամակը կալանավայրից

Երիտասարդները՝ նոր ուժի հիմք․ Սամվել Կարապետյանի 10-րդ նամակը կալանավայրից

28 Հուլիս 2025 11:01
ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

28 Հուլիս 2025 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 09:35
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 28-ին

28 Հուլիս 2025 08:17
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Զգում էի իմ հանդեպ հարգանքի պակաս. Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է՝ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)
Քաղաքականություն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:47

ԿարդալDetails
Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան
Քաղաքականություն

Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 17:40

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ