Ոսկու համաշխարհային գինն այսօր առավոտյան 1,7 տոկոսով բարձրացել է աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին հայտնում է «Prime» գործակալությունը։ Մոսկվայի ժամանակով 8:15-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու գինն աճել է 32,55 դոլարով կամ 1,7 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1942,9 դոլար:
Արծաթը թանկացել է 1,75 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 24,988 դոլար:
Շուկաներն արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որը հայտարարել է Դոնբասում ռազմական հատուկ գործողություն անցկացնելու մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները հինգշաբթի կոշտ պատժամիջոցներ կսահմանեն ՌԴ-ի դեմ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում: