ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները և Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյան ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին համատեղ հայտարարություն են ընդունել։ Այս մասին որոշումը կայացվել է այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Այս հայտարարությամբ կողմերն ընդգծել են ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմ, այդ թվում առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Համաձայնագիրն ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափով չէ, չի նախատեսվում մաքսատուրքերի իջեցում կամ վերացում:
Այս համաձայնագիրը ԵԱՏՄ-ի, որպես միասնական սուբյեկտի, և Չինաստանի միջև ստեղծում է իրավական հիմք՝ առևտրատնտեսական համագործակցության համար:
Համաձայնագրի նպատակն է բարձրացնել կարգավորման համակարգի թափանցիկության մակարդակը, հեշտացնել առևտրային ընթացակարգերը, ինչպես նաև զարգացնել կոոպերացիոն կապերը:
ՄԱՊ ընկերությունում կրճատումներ են․ ԶԼՄ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող ՄԱՊ ընկերությունում ազատումներ են տեղի ունեցել, հայտնել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝...