ՀՀ Կառավարության այսօր՝ հուլիսի 2-ին, կայացած նիստում, պետական բյուջեի վերաբաշխման հարցի քննարկման շրջանակներում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նախատեսվում է իրականացնել նոր բժշկական օբյեկտների կառուցում և վերակառուցում։
«Բացառությամբ Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող 12-ի նախագծերի և 11 օբյեկտների իրականացվելիք շինարարության՝ ևս երկու խոշոր օբյեկտներ ունենք, որոնց շինարարությունը իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։ Առաջինը Մարտունու բժշկական կենտրոնն է, որտեղ աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին, իսկ երկրորդը Վայոց ձորի մարզում է, կապալառուների համար մրցույթ կհայտարարվի շուտով։ Երկու օբյեկտներն էլ կառուցվում են «զրոյից» և կհամապատասխանեն միջազգային նորմերի և ստանդարտների բոլոր պահանջներին»,-ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում իրականցվելու է ինֆեկցիոն հիվանդանոցի կապիտալ կառուցում։