Հայտնի են դարձել Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները, հայտում են փառատոնի կազմակերպիչները։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։
«Արծաթե ծիրանի» է արժանացել Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը: Հատուկ հիշատակման է արժանացել Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։
FIPRESCI-ի մրցանակն ստացել է Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել, հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացել է Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը։ «Արծաթե ծիրանն» ստացել է Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) ֆիլմը։
Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվել է ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։ Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։
«Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 13-20-ը։
Կարդացեք նաև՝
Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին