«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, հունիսի 6-ին կանցկացվի Երևանի Սիրահարների այգում, հայտնել է Հայաստանում ռուսական տան մամուլի ծառայությունը։
«Մեծ բանաստեղծի ծննդյան օրը մենք կհանդիպենք փառատոնում, որտեղ Պուշկինը կենդանանում է պոեզիայում, պարերում և զգեստներում։ Երևանի կենտրոնում՝ բաց երկնքի տակ, կբացվի իսկական գրական և մշակութային գեղադիտակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Պուշկին Ֆեստ» փառատոնին կլինեն չորս թեմատիկ տաղավարներ, ժողովրդական արհեստների վարպետության դասեր, լուսանկարչական գոտիներ, խաղեր, զվարճանք և պաղպաղակ՝ բոլոր հյուրերի համար։