Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովը մեծ նշանակություն է տվել մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ սա ավանդաբար «շատ դինամիկ» ուղղություն է, որը մեծ հետաքրքրություն և աջակցություն է վայելում երկու երկրների քաղաքացիների կողմից։
«Նախորդ տարի տեղի է ունեցել ավելի քան 700 տարբեր միջոցառում, այսինքն՝ օրական գրեթե երկու մշակութային միջոցառում»,- ասել է Լավրովը։
Ապրիլին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը քննարկել էին 2025 թվականի աշնանը Ռուսաստանում կայանալիք Հայաստանի մշակույթի օրերը։