Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Կապանում մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից: Գեղանկարիչը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Դավիթ Դանիելյանի հայրն է:
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Դանիելյանի աշխատանքներին: Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը:
Դանիելյանը ծնվել է 1960թ.-ի դեկտեմբերի 4-ին Կապանում՝ նկարչի ընտանիքում: Նկարչի աշխատանքները մասնավոր հավաքածուների մաս են կազմում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում: 2005թ. նա դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, իսկ 2013թ. Կապանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ։
Թանգարանի տարածքը 1987 թվականից հանդիսացել է նկարչի արվեստանոցը: Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ Խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ:
Կառավարությունից հայտնում են, որ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ:
Դանիելյանը ծնվել է 1960թ. դեկտեմբերի 4-ին Կապանում՝ նկարչի ընտանիքում: Նկարչի աշխատանքները մասնավոր հավաքածուների մաս են կազմում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում: 1981-2000թթ. աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում՝ որպես նկարիչ- ձևավորող (դիզայներ)։ 1982թ. մեկնել է Կիև և հաճախել Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտ՝ որպես ազատ ունկնդիր։ 2005թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, իսկ 2013թ. Կապանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ։