Արամ Խաչատրյան համերգասրահում Նյուրնբերգի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լուսիուս Հեմերի ղեկավարությամբ կանցկացվի դասական երաժշտության երեկո, հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա չեխ դաշնակահար Լուկաշ Վոնդրաչեկը։
Համերգը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 19:00-ին։ Համերգային ծրագիրը ներառում է Յոհաննես Բրամսի ակադեմիական փառատոնի նախերգանքը և Ռոբերտ Շումանի դաշնամուրի կոնցերտը:
Ընդմիջման ընթացքում կհնչի Շումանի թիվ 1 սիմֆոնիան «Գարուն»:
Վոնդրաչեկը Hilton Head Island միջազգային դաշնամուրային մրցույթի (1-ին մրցանակ), Սան Մարինոյի միջազգային դաշնամուրային մրցույթի (1-ին մրցանակ) և UNISA Pretoria միջազգային դաշնամուրային մրցույթի (1-ին մրցանակ) դափնեկիր է։ 2009 թվականին Վան Քլիբերնի անվան դաշնամուրի միջազգային մրցույթում ստացել է հատուկ մրցանակ ժյուրիի և Ռայմոնդ Բաք հիմնադրամի կողմից։ 2016 թվականի մայիսին Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անունով միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Վոնդրաչեկը պարբերաբար ելույթ է ունենում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ռուսաստանի վաստակավոր անսամբլի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Ցյուրիխի Տոնհալեի նվագախմբի, Բեռլինի գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Հյուսիսային Գերմանիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, NHK սիմֆոնիկ նվագախմբի, Վաշինգտոնի ազգային նվագախմբի և Ցինցինատիի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
2004 թվականին լույս է տեսել դաշնակահարի առաջին ձայնագրությունը Մենդելսոնի, Լիստի, Յանաչեկի և Էռնո Դոհանյիի ստեղծագործություններով (Octavia Records)։ Սկավառակը ներառում է նաև Հայդնի, Ռախմանինովի և Պրոկոֆևի ստեղծագործություններով ալբոմ (Two Pianists Records, 2012) և Im gläsernen Schloss սկավառակ՝ Բրամսի ստեղծագործություններով (ORF label, 2013)։