• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Մայիս 2025 16:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել»․ Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է «Գիրք նվիրելու օրը»

Մշակույթ,
19 Փետրվար 2025 12:09
ShareShareShare
«Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել»․ Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է «Գիրք նվիրելու օրը»
telegram

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 156-ամյակն է։

Նա ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին, սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղ Դսեղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: Մինչև 1887թ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այն օրերը, որ միայն տրտունջ են հարուցում:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ, հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունք ստեղծել «Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: Իսկ «Հառաչանք», «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը:

Երջանկության հասնելու համար հարկավոր է կամենալ, ցանկություն ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Թումանյանը 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:

Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Ինչպես նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում գտնվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը։

Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն,-սրանք են կյանքում հիմնականը:

Այժմ էլ Թումանյանը շարունակաբար «ստեղծում է» իր հեքիաթն ու իրականությունը բոլոր սերունդների համար՝ ցուցանելով բարոյական, հոգեղեն, մտավոր, խոսքի ու բանի կարևորությունն ու ճանապարհը:

Հենց գրողը ծննդյան օրն է Հայաստանում նշվում Գիրք նվիրելու օրը։ Տոնի պատվին ընթերցողները հնարավորություն ունեն մասնակցելու գրքի փառատոններին, շնորհանդեսներին, տոնավաճառներին, հանդիպել իրենց սիրելի հեղինակների հետ և գնել գրքեր հատուկ առաջարկներով:

Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել, օգտվել, արթուն լինել միշտ։

Այսօր Երևանի թանգարաններում և գրադարաններում բազմաթիվ ցուցահանդեսներ կբացվեն և կրթական միջոցառումներ կանցկացվեն։

Թումանյանի թանգարանը ամենագրքային իրադարձությանն ընդառաջ միացել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում տեղի ունեցող գրքատոն-խաղին, որի ընթացքում վիճակահանությամբ թանգարանի աշխատակիցներից յուրաքանչյուրն իր «թոռնիկին» է ընտրում և վերջինիս համար համապատասխան նվեր-գիրք պատրաստում։ Այսօր «Գաղտնի Թումանյան» գիրքն ամենից սպասված նվերն է։

Թումանյանի թանգարանի այս տարվա խորագիրը՝ «Կյանքը գրքերեն», խտացումն է բանաստեղծի մտքի՝ «Մարդը գիրքն ու կյանքը իրար գցել պետք է իմանա»։ Գրքային արշավի սկիզբը կնշանավորվի «Անանուն» ձեռագիր գրքի ստեղծմամբ: Այն լինելու է ժողովրդական հավաքական ստեղծագործություն՝ գրված թանգարանի այցելուների ձեռքով՝ 15։30-ին։ Թումանյանի իսկ խոսքերով՝ «Ամենամեծ ստեղծագործողն ինքը ժողովուրդն է», և «Անանունը» դառնալու է ժողովրդի ստեղծարար ներուժի վկայությունը։

Աբովյան 51/1 հասցեում 15։00-ին կնոջ թումանյանական ընկալման մասին բանախոսելու և բանավիճելու են բ.գ.թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բ.գ.թ., գրականագետ Հայկ Համբարձումյանը։

Նույն հասցեում 16։00-ին տեղի կունենա Նվարդ Թումանյանի «Նամականի» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացվում է Թումանյանի դստեր նամակագրությունը ժամանակի գիտության և մշակույթի նշանավոր գործիչների հետ։

Վարդգես Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանում տեղի կունենա «Իմ գաղտնի գրքասերը» խաղ-միջոցառում Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը ստվերային թատրոնի միջոցով, գրքափոխանակություն՝ երեխաների մասնակցությամբ, «Գիրքը լավագույն նվեր»՝ զրույց-քննարկում կարդացած վերջին գրքի շուրջ, «Գուշակիր գիրքը» խաղ և գրքափոխանակություն մասնակիցների միջև։

Երվանդ Քոչարի թանգարանի յուրաքանչյուր այցելու կմասնակցի խաղարկության և որպես նվեր կստանա Քոչարի գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական աշխատանքների վերարտադրությունները։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում` ժամը 13:00-ին տեղի կունենա թանգարանի վերջերս հրատարակված գրքերի շնորհանդեսը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ` ժամը 13:00-ին տեղի կունենա ինտերակտիվ միջոցառում։ Թանգարանը նաև Իսահակյանի գրքով սելֆիի մրցույթ է անցկացնում մինչև փետրվարի 19-ը ներառյալ, թանգարանը հաղթողին լուսանկարելու է գրողի գրասենյակում։

Կոմիտասի թանգարանում ժամը 17:00-ին տեղի կունենա «Նանի, բալա» կրթական ծրագիր ապագա ծնողների համար, իսկ 17:30-ին՝ «Օրորոցի երգեր» գրքի շնորհանդես:

Հայաստանի ազգային պատկերասրահը ժամը 11:00-17:00-ն յուրաքանչյուր այցելուի կնվիրի մեկական գիրք։ Թանգարանում կանցկացվի նաև «Գրքի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր, որտեղ մասնակիցներին կպատմվի գրքի ստեղծման պատմությունը և կներկայացվի գրքի գրաֆիկայի հայ վարպետներին: Ծրագիրը կեզրափակվի նվերներով ուսումնական վիկտորինայով։

Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում տեղի կունենա հանդիպում արձակագիր, հայ ժամանակակից գրող, «Ընկնող աստղերի հովիտը» գրքի հեղինակ Աննա Առաքելյանի հետ:

Լոռու մարզային գրադարան տեղի կունենա «Գրքերի հնչյունները Վանաձորում», «Այսօր ես Թումանյանն եմ», «Գրքի նվիրատվություն պետական կառույցներին» միջոցառումները։

Կոտայքի մարզային գրադարանում կցուցադրվի «Թումանյանի մասին անիմացիոն ֆիլմի դիտում, ապա տեղի կունենա քննարկում։

Սյունիքի մարզային գրադարանում 15:00-ին կմեկնարկի «Հայի խինդն ու վիշտը արտահայտող մեծն հանճարը» թեմայով քննարկում, ապա «Լավագույն նվերը՝ գիրքը» միջոցառում։

Վայոց ձորի մարզային գրադարանում «Նվիրիր գիրք ու սեր» առցանց տեսանյութ կներկայացվի մարզային գրադարանի գրադարանավարների կողմից, ապա տեղի կունենա տիկնիկային ներկայացում՝ «Գիրք նվիրելու գաղտնիքը»։

telegram
Tags: Գիրք նվիրելու օրըՀովհաննես Թումանյան

Առնչվող Նորություններ

Պուլիցերյան մրցանակ 2025. հայտնի են դափնեկիրները

Պուլիցերյան մրցանակ 2025. հայտնի են դափնեկիրները

06 Մայիս 2025 21:22

Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները հայտարարել են Պուլիցերյան 109-րդ մրցանակի դափնեկիրներին, տեղեկանում ենք մրցանաբաշխության կայքից։ Այս տարի The New York Times-ը մրցանակների...

Թրամփը Հոլիվուդը «փրկելու» համար արտասահմանյան ֆիլմերի վրա մտադիր է 100% մաքսատուրք սահմանել

Թրամփը Հոլիվուդը «փրկելու» համար արտասահմանյան ֆիլմերի վրա մտադիր է 100% մաքսատուրք սահմանել

05 Մայիս 2025 14:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օտարերկրյա արտադրության բոլոր ֆիլմերի վրա 100% մաքսատուրք սահմանելու գործընթաց սկսել՝ պատճառաբանելով, որ ամերիկյան կինոարտադրությունը...

Տեղի կունենա «Երգեր` աշխարհի լեզուներով» Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը

Տեղի կունենա «Երգեր` աշխարհի լեզուներով» Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը

04 Մայիս 2025 17:38

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը՝ «Երգեր` աշխարհի լեզուներով» խորագրով։...

Երևանում կհնչեն Խաչատրյանի «Զանգով սիմֆոնիան» և Սանջարիի «Պարսկական պատկերները»

Երևանում կհնչեն Խաչատրյանի «Զանգով սիմֆոնիան» և Սանջարիի «Պարսկական պատկերները»

03 Մայիս 2025 19:21

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Զանգով սիմֆոնիան» և կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի...

ՀԲԸՄ-ն Շուշիի մասին պատմող ֆիլմ է ցուցադրելու

ՀԲԸՄ-ն Շուշիի մասին պատմող ֆիլմ է ցուցադրելու

03 Մայիս 2025 18:55

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կցուցադրի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի․ Ամէն» վավերագրական ֆիլմը։ Դիտմանը կհաջորդի հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։...

Ռուս երաժիշտ Ստաս Նամինն ստացել է հայկական անձնագիր և պատրաստվում է հաճախակի այցելել Հայաստան

Ռուս երաժիշտ Ստաս Նամինն ստացել է հայկական անձնագիր և պատրաստվում է հաճախակի այցելել Հայաստան

01 Մայիս 2025 16:40

Երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինը հայտնել է, որ ստացել է հայկական անձնագիր և պլանավորում է պարբերաբար այցելել Հայաստան, հաղորդել է...

Ավելին
  • Լուրեր
Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

09 Մայիս 2025 16:17
Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

09 Մայիս 2025 15:35
Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

09 Մայիս 2025 15:22
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլ է իրականացնում

Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլ է իրականացնում

09 Մայիս 2025 15:06
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին

09 Մայիս 2025 14:37
Երևանում բացվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության մասնակից է

Երևանում բացվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության մասնակից է

09 Մայիս 2025 14:20
Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

09 Մայիս 2025 14:11
ԼՂ-ն հրաժարվել է Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում․ Միրզոյան

Խոսակցություն կա, բայց շոշափելի արդյունք` առայժմ ոչ. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

09 Մայիս 2025 13:52
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

09 Մայիս 2025 13:39
Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն

Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն

09 Մայիս 2025 13:23
«Մոսկվան արցունքներին չի հավատում»․ Շարմազանովը՝ Փաշինյանի ՌԴ այցի մասին

«Մոսկվան արցունքներին չի հավատում»․ Շարմազանովը՝ Փաշինյանի ՌԴ այցի մասին

09 Մայիս 2025 13:15
Արմեն Գրիգորյանը «ղալլաթ» է անում․ պատերազմի մասնակիցը՝ Մայիսի 9-ը եռատոն չհամարելու մասին

Արմեն Գրիգորյանը «ղալլաթ» է անում․ պատերազմի մասնակիցը՝ Մայիսի 9-ը եռատոն չհամարելու մասին

09 Մայիս 2025 12:37
ՄԱՊ ընկերությունում կրճատումներ են․ ԶԼՄ

ՄԱՊ ընկերությունում կրճատումներ են․ ԶԼՄ

09 Մայիս 2025 12:23
«Հիասթափված եմ, պետք է գնա», «ոչ մի շարժում հիմա չի հաջողի»․ քաղաքացիները գնահատել են Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությունը

«Հիասթափված եմ, պետք է գնա», «ոչ մի շարժում հիմա չի հաջողի»․ քաղաքացիները գնահատել են Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությունը

09 Մայիս 2025 12:08
Փաշինյանի «արևմտյան հեքիաթները» տապալվեցին, փորձում է լեզու գտնել ՌԴ-ի հետ․ Խաչիկյան

Փաշինյանի «արևմտյան հեքիաթները» տապալվեցին, փորձում է լեզու գտնել ՌԴ-ի հետ․ Խաչիկյան

09 Մայիս 2025 12:00
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք են մատուցել

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք են մատուցել

09 Մայիս 2025 11:50
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ ՊՆ

Խնածախում կրակոցները շարունակվում են և առավել թիրախային են դարձել. ԶԼՄ

09 Մայիս 2025 11:45
Որևէ մեկն իրավունք չունի մի մասնիկ հանել եռատոնից․ Րաֆֆի Հովհաննիսյան

Որևէ մեկն իրավունք չունի մի մասնիկ հանել եռատոնից․ Րաֆֆի Հովհաննիսյան

09 Մայիս 2025 11:38
Ինչպե՞ս խուսափել զբոսաշրջային ընկերությունների խաբեություններից․ փորձագետի խորհուրդները ՀՀ քաղաքացիներին

Ինչո՞ւ Բաքուն ՀՀ-ի հետ պայմանագիր չի ստորագրի, և ինչպե՞ս Թուրքիան իր «պլան-մինիմումը» կատարեց. Բալասանյանը՝ տարածաշրջանային զարգացումների մասին

09 Մայիս 2025 11:38
Նահատակների, գերիների համար աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով զորացնել մեր ժողովրդին․ Գարեգին 2-րդ

Նահատակների, գերիների համար աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով զորացնել մեր ժողովրդին․ Գարեգին 2-րդ

09 Մայիս 2025 11:28
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկում է Հաղթանակի օրվա շքերթը, ներկա է նաև Փաշինյանը (ուղիղ)

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկում է Հաղթանակի օրվա շքերթը, ներկա է նաև Փաշինյանը (ուղիղ)

09 Մայիս 2025 11:13
Հնդկաստանի և Պակիստանի միջև փոխհրաձգությունը շարունակվել է

Հնդկաստանի և Պակիստանի միջև փոխհրաձգությունը շարունակվել է

09 Մայիս 2025 10:58
ՌԴ-ն պատրաստ է խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ հարմարեցնելով դրանք նոր իրողություններին․ Կոպիրկին

ՌԴ-ն պատրաստ է խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ հարմարեցնելով դրանք նոր իրողություններին․ Կոպիրկին

09 Մայիս 2025 10:40
ԶԼՄ-ն հայտնել է, թե ո՞րն է Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու իրական պատճառը

ԶԼՄ-ն հայտնել է, թե ո՞րն է Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու իրական պատճառը

09 Մայիս 2025 10:39
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ․ Գարեգին Բ

Նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ. Գարեգին Բ կաթողիկոս

09 Մայիս 2025 10:24
Սահմանային խախտումների վերաբերյալ հետաքննության տվյալները ՀՀ-ն փոխանցել է Ադրբեջանին․ ԱԽ քարտուղար

Սահմանային խախտումների վերաբերյալ հետաքննության տվյալները ՀՀ-ն փոխանցել է Ադրբեջանին․ ԱԽ քարտուղար

09 Մայիս 2025 10:16
Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին (ուղի)

Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին (ուղի)

09 Մայիս 2025 09:51
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 9-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

09 Մայիս 2025 09:49
Վարչապետը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին պայթյունի  կապակցությամբ

Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու. վարչապետ

09 Մայիս 2025 09:35
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 9-ին

09 Մայիս 2025 07:46
Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ
Էքսկլյուզիվ

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

09 Մայիս 2025 16:17

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ։ Նա այդ մասին հայտնեց Armenia Today-ին...

ԿարդալDetails
Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան
Քաղաքականություն

Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

09 Մայիս 2025 15:35

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ