Խամաճիկների պետական թատրոնում օգոստոսի 3-ին և 4-ին կցուցադրվի դերասան և բանաստեղծ Էդգար Էլբակյան կրտսերի 40-ամյակին նվիրված «Գծից այն կողմ» ներկայացումը:
Էլբակյանը շուրջ հարյուր բանաստեղծությունների, պիեսների, պոեմների, պատմվածքների և երգերի հեղինակ է: Նա մահացել է 2000 թվականի օգոստոսին՝ 18 տարեկան հասակում։
Ներկայացման բեմադրիչներն են բանաստեղծի մայրը՝ Աննա Էլբակյանը, և քույրը՝ Լիլի Էլբակյանը: Սյուժեի հիմքում Էլբակյանի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն է:
Դերերում ՝ Հայկ Սարգսյան, Էմմա Սարդարյան, Հասմիկ Տեր-Կարապետյան, Աշոտ Մարաբյան, Էվա Ոսկանյան, Տաթև Հարությունյան, Անգելինա Անտարյան, Արսեն Հակոբյան, Լիլիթ Հովհաննիսյան, Դավիթ Առաքելյան, Մարինա Սոլոյան և Մեսրոպ Աբտոյան:
Ներկայացումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ: