Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հայ երգիչներին մեղադրել է ադրբեջանցի կոմպոզիտորի ստեղծագործությունները յուրացնելու մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գործակալությունը գտնում է, որ հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն և Անդրանիկ Մադադյանը (Անդի) YouTube-ի ալիքում տեղադրել են «Գարուն» երգերը՝ առանց նշելու «Sənə qurban» երգի կոմպոզիտոր Ալեքպեր Թաղիևի անունը։
Ըստ գործակալության՝ Sənə qurban»-ը համընկնում է երգի հայերեն տարբերակի հետ և հայերի կողմից դրա կատարումից շատ առաջ է ստեղծվել։