Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը հանդես կգան Կամերային երաժշտության տան մեր դահլիճում ջութակահար, ջութակահարների անսամբլի հիմնադիր Գևորգ Աճեմյանի 100-ամյակին նվիրված համերգով: Այս մասին հայտնում է նվագախմբի ինստագրամյան էջը։
Համերգը կղեկավարի գերմանահայ հայտնի դիրիժոր Ռուբեն Ղազարյանը: Ծրագրում են Ֆելիքս Մենդելսոնի «Կոնցերտ դաշնամուրի, ջութակի և լարայինների համար, ռե մինոր, MWV O4» և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ «Սիմֆոնիա N41 դո մաժոիր, K. 551» («Յուպիտեր»)։
Տոմսերի արժեքը 2000-7000 դրամ սահմաններում է։
Հայաստանում Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կբացվի․ նախարար
Սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն, Ազգային Ժողովում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝...