• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2025 22:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Երաժշտական նախագծերից հայտնի Աննա Դանիելյանը շուտով կթողարկի նոր ալբոմ

«Դեպի Եվրատեսիլ» և «Հայաստանի ձայնը» նախագծերից հայտնի երգչուհին մեկուկես տարի է՝ աշխատում է նոր ալտերնատիվ ոճի ալբոմի վրա

Մշակույթ,
01 Հուլիս 2019 17:17
ShareShareShare
Երաժշտական նախագծերից հայտնի Աննա Դանիելյանը շուտով կթողարկի նոր ալբոմ
telegram

«Սեր. անկարող եմ նրան հաղթել
Այն նորից կտանի մեզ վեր
Չափից ավել…». Սևակ Խանաղյանի այս նոր երգի տողերի հեղինակ Աննա Դանիելյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ դեռ «Դեպի Եվրատեսիլ» և «Հայաստանի ձայնը» նախագծերից: Ինչպես հարցազրույցի ընթացքում պատմեց Աննան, հենց այդ նախագծերի շնորհիվ է վաստակել «հեռուստացույցի մեջի էն աղջիկը», «դեմքդ որտեղի՞ց է ծանոթ» ու նման այլ «տիտղոսներ», նաև մեծ փորձ ու շատ ընկերներ:
«Հայաստանի ձայնում» Աննան Սևակի թիմից էր, երգչի հետ սկսել են համագործակցել այդ ժամանակվանից սկսած. «Մի քանի երգ գրեցի նրա` վերջերս լույս տեսած «Օվկիանոսը քո մեջ» ռուսերեն ալբոմի համար: Ընդհանուր առմամբ, Սևակի հետ աշխատելը բավականին հեշտ է, քանի որ իրար լավ ենք հասկանում: Երբ ազատ ժամանակ է լինում, ինքն ուղարկում է մտքին եկած երաժշտությունը, ես ավելացնում եմ բառեր»:

Չնայած երիտասարդ երգչուհին (թեև նա նախընտրում է «հեղինակ-էնտուզիաստ» տարբերակը) հայերեն երգեր հաճախ է գրում, այնուամենայնիվ հրապարակված կա դեռ երկու հայերեն երգ՝ երկուսն էլ Սևակ Խանաղյանի կատարմամբ («Սեր», «Քամի»): Ասում է՝ անգլերենով ու ռուսերենով գրելն իր համար ավելի հեշտ է. «Հատկապես հաշվի առնելով, որ շրջապատիս մարդիկ լսում են այդ օտարալեզու երգերն ու անգամ չեն կասկածում, որ երգի մեղավորներն իրենք են: Հայերենով ամեն բան պարզ կլիներ»:
Աննան վերջերս կրկին հիանալի արդյունք է գրանցել երգի ասպարեզում. գործընկերոջ հետ միասին մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Vahe&Lucie ամենամյա մրցութին՝ ներկայացնելով Make me your guard հեղինակային երգը, և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Անկեղծանում է՝ իր երգերը միշտ ունեն հասցեատեր: Ստեղծագործելու համար էլ ի սկզբանե պատճառ է հանդիսացել իր ինքնամփոփությունը. «Երբեմն դժվարանում եմ մարդկանց դեմքին ասել այն, ինչ զգում եմ: Արդյունքում յուրաքանչյուր սիրահարվել, կռվել, բաժանվել արտահայտվում է երգի, պատմվածքի կամ ցանկացած այլ տիպի գրառման տեսքով: Որքան ծանր զգացում, այդքան արագ ու հեշտ գրվող երգ»:
Իր մյուս հեղինակային She means nothing երգն, ասում է, արագ գրվեց ու նույն պահին էլ հրապարակվեց, ինչի համար մինչ օրս մի փոքր զղջում է: Ցանկություն կա այն նորից ավելի լավ որակով ձայնագրելու: Ներկայումս հեղինակ-էնտուզիաստ Աննան ասպարեզում շատ մեծ ակտիվություն չի ցուցաբերում, իսկ թե ինչու, հիշում է հայտնի ասացվածքը.«Եթե երգիչը լռում է, ուրեմն կա՛մ ծրագրավորող է դարձել կա՛մ ալբոմ է գրում»:

« Ծրագրավորման շուկայում դժվար մրցակցությանը դիմանամ, ուստի մեկուկես տարի է, ինչ գործընկերոջս՝ Գագո Հարությունյանի հետ ալտերնատիվ ոճի ալբոմ ենք գրում: Այժմ մոտ տասը երգ ունենք, որոնցից ընտրություն ենք կատարում: Միայն Make me your guard երգը որոշեցինք որպես սինգլ հրապարակել, որպեսզի որոշակի արձագանք ստանանք ունկնդիրներից: Արձագանքն ավելին էր, քան լավը»:
Ալբոմի երգերը կսկսեն հրապարակել հատվածաբար: Նոր երգն էլ, ինչպես նշում է երիտասարդ արտիստը, կթողարկեն հոկտեմբերի երկրորդ կեսին: Առաջիկայում պատրաստվում է գտնել լավ ուսուցիչ ու լրացնել երաժշտական կրթության պակասը: Իսկ թե ինչ է լսում Աննան, ասում է՝ ամեն ինչ. ռուսական փոփից մինչև սիրելի ֆիլմերի սաունդթրեքներ: Ու բազմաթիվ կիսատ-պռատ գրված երգեր, որոնք, խոստովանում է, դժվար էլ երբևէ հրապարակվեն:
Հեղինակ՝ Կոստանյան Աննա

telegram

Առնչվող Նորություններ

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

01 Հունիս 2025 19:18

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ից օգոստոսի 30-ը կգործի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրությունը։ Նշվում է, որ կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների...

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում հունիսի 5, 6, 7-ին՝ ժամը 13:00-19:00-ն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Anush Art արվեստանոցի համագործակցությամբ տեղի կունենա...

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55

«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, հունիսի 6-ին կանցկացվի Երևանի Սիրահարների այգում, հայտնել է Հայաստանում...

Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում

Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում

29 Մայիս 2025 11:41

Երևանում ամենամյա բալետի փառատոնում (հունիսի 6-13) ելույթ կունենան Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

28 Մայիս 2025 23:43

Բոստոնում 91 տարեկան հասակում մահացել է Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, հայկական և վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ...

Տեղի կունենա Գագիկ Գինոսյանի հեղինակած «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը

Տեղի կունենա Գագիկ Գինոսյանի հեղինակած «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը

25 Մայիս 2025 14:38

Հունիսի 3 ին` ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հեղինակած...

Ավելին
  • Լուրեր
Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

Կանադայի 3 նահանգներում հազարավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհների պատճառով

01 Հունիս 2025 22:17
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

01 Հունիս 2025 21:38
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ռուսաստանի հինգ մարզերի օդանավակայանների վրա ուկրաինական հարձակման մասին

01 Հունիս 2025 20:57
Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

01 Հունիս 2025 20:04
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

01 Հունիս 2025 19:18
Շաբաթվա աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

01 Հունիս 2025 18:30
Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

01 Հունիս 2025 17:58
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

01 Հունիս 2025 17:16
Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

01 Հունիս 2025 16:21
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19
ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23
«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54
Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19
Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

01 Հունիս 2025 12:24
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

31 Մայիս 2025 23:06

Արամ Ա-ն Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

31 Մայիս 2025 22:56
Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են
Релокация

Կանադայի 3 նահանգներում հազարավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհների պատճառով

01 Հունիս 2025 22:17

Կանադայի 3 նահանգներում ավելի քան 25,000 բնակիչ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով, որոնք սպառնում են ԱՄՆ որոշ նահանգների օդի որակին,...

ԿարդալDetails
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ
Աշխարհում

Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

01 Հունիս 2025 21:38

Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում, այլ ոչ թե նախագահ Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում, որտեղ կայացել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ